Իրադարձային
-ից
-ը
17:16 • 18.09.12Արմեն Աշոտյանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկել է ներառական կրթության նոր հեռանկարՀանդիպման ընթացքում քննարկվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցեղ երեխաների կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող խնդիրներ:
17:07 • 18.09.12Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետՔննարկվել են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ներգրավմամբ անցկացվող «Փոխգործակցություն-2012» զորավարժությանը և հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
16:48 • 18.09.12ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարինԶրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանը և Լիդինգտոնն անդրադարձել են մերձավորարևելյան զարգացումներին և Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին։
16:36 • 18.09.12Արքայազն Հարին լքել է Աֆղանստանի ռազմաբազան՝ անվտանգության նկատառումներից ելնելովBBC հեռուստառադիոկորպորացիային տված հարցազրույցում նախարարը նշել է, որ արքայազնին մեկ այլ բազա տեղափոխելու որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով:
16:23 • 18.09.12Հայաստանում առաջին անգամ կանցկացվի skyrunning-ի մրցաշարՄրցաշարի մասնակիցները 3240 մետրից մեկնարկելով հատուկ դրոշակներով նշված երթուղիով, առավել կարճ ժամանակահատվածում փորձում են հասնել Արագածի հյուսիսային գագաթ:
16:20 • 18.09.12Օգտատեր Արթուր Ղազարյանը պատերազմ է հայտարարում ԲՀԿ-ական «ֆեյքերին»«5000 ԲՀԿ-ական վարձու ֆեյքերը վխտում են Ֆեյսբուքում: Կազմակերպված խմբային հարձակումներ այլոց «ստատուսների» վրա: Հիմա էլ անցել են արդարացի և շիտակ մարդկանց անձնապես վարկաբեկմանը»,- գրառել է օգտատերը:
15:59 • 18.09.12Ռուսներին սպառնում են զրկել YouTube մուտքի հնարավորությունից«Կատակը կատակ, սակայն այդ տեսանյութի պատճառով նոյեմբերի 3-5-ը YouTube-ը կարող է ամբողջովին արգելափակվել երկրի ողջ տարածքով մեկ»,-հայտնել է Նիկիֆորովը:
15:47 • 18.09.12Ալիևի Ֆրանսիա այցի դեմ բողոքի ցույց ՝ Մարսելում (լուսանկարներ)Ինչպես հայտնում է Nouvelles d`Arménie-ն, ակցիային մասնակցել են մոտ 200 մարսելցիներ, քաղաքական և կրոնական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ Վալերի Բուայեն և Հենրի Ժիբրայելը:
15:17 • 18.09.12«Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորումը գործում է նաև Ադրբեջանում. Ռիչարդ ԿիրակոսյանԸստ նրա, Մուհամմեդ մարգարեի նկատմամբ անհարգալի ֆիլմի դեմ մուսուլմանների միահամուռ զայրույթի դրսևորումը նաև Բաքվում, խոսում է ահաբեկչական գործողություններին Ադրբեջանի ներգարվվածության մասին:
15:17 • 18.09.12Ռուսաստանին 1,7 մլն արտագնա աշխատող է հարկավորԱռաջարկվում է արտագնա աշխատողների թիվ սահմանել 1 մլն 745 584 հազարը, ինչը համապատասխանում է 2011 և 2012 թթ. մակարդակին:
15:10 • 18.09.12Այսօր կհանդիպեն ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներըՀանդիպման ավարտին երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի կունենա կարճատև բրիֆինգ լրատվամիջոցների համար:
15:05 • 18.09.12Վրաստանը կստանձնի Եվրոպայի Սահմանադրական դատարանների կոնգրեսի նախագահությունըԿոնգրեսում ընդգրկված 40 երկրներից Վրաստանի թեկնածությանը դեմ է քվեարկել միայն Ռուսաստանի ներկայացուցիչը:2014-2017թթ. կոնգրեսի բոլոր կարևոր նիստերը կանցկացվեն Բաթումիում:
14:46 • 18.09.12«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմում նկարահանված վրացի դերասանուհին մեղադրել է ռեժիսորին խաբեության մեջ«Ինձ պարզապես ասել էին, որ ես պետք է խաղամ ֆիլմի գլխավոր հերոս Ջորջ անունով երիտասարդի հարսնացուի` Հիլարիի դերը, սակայն ես չգիտեի, որ Ջորջը վերածվելու է Մուհամադի»,-ասել է վրացուհին:
14:35 • 18.09.12Օլիմպիական չեմպիոնին ձերբակալել են հյուրանոցում հրահրած կռվի համարՈւայթը միացրել է հրդեհային ազդանշանային համակարգը, ինչի արդյունքում հոթելի բոլոր բնակիչները տարհանվել են: Բացի այդ, ականատեսի խոսքով, նա ջարդել է հյուրանոցային հեռախոսը:
14:27 • 18.09.12Պետք չէ Պուտինի կողմնակիցներին «հայ պոռնիկ» անվանել. Թինա ԿանդելակիԹինա Կանդելակին այսօր մի քանի դիտարկումներ է արել հայերի վերաբերյալ՝ սկսելով Քիմ Քարդաշյանի քույրերից և ավարտելով Պուտինի կողմնակից «հայ պոռնիկներով»:
