Արքայազն Հարին լքել է Աֆղանստանի ռազմաբազան՝ անվտանգության նկատառումներից ելնելով
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի թոռը՝ արքայազն Հարին, լքել է «Քեմփ Բաստիոն» ռազմաբազան, որը վերջերս դարձել էր թալիբների հարձակման թիրախ, հաղորդում է interfax-ը` վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Հեմոնդի հաղորդագրությունը:
BBC հեռուստառադիոկորպորացիային տված հարցազրույցում նախարարը նշել է, որ արքայազնին մեկ այլ բազա տեղափոխելու որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով:
«Ուելսի արքայազնը կարող է ահաբեկիչների թիրախ դառնալ, քանի որ նա արքայական ընտանիքի անդամ է»,- նշել է Հեմոնդը:










