Այսօր կհանդիպեն ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 18:00-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կկայանա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հանդիպումը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:
Հանդիպման ավարտին երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի կունենա կարճատև բրիֆինգ լրատվամիջոցների համար:










