Վրաստանը կստանձնի Եվրոպայի Սահմանադրական դատարանների կոնգրեսի նախագահությունը
Վրաստանը 2014թ.-ին կստանձնի Եվրոպայի Սահմանադրական դատարանների կոնգրեսի նախագահությունը (ներկայում Ավստրիան է) : Այս որոշումն ընդունվել է Վիեննայում Եվրոպայի ՍԴ նախագահների հանդիպմանը, հայտնում է apsny.ge-ն՝ վկայակոչելով Վրաստանի Սահմանադրական դատարանին:
Կոնգրեսում ընդգրկված 40 երկրներից Վրաստանի թեկնածությանը դեմ է քվեարկել միայն Ռուսաստանի ներկայացուցիչը:
2014-2017թթ. կոնգրեսի բոլոր կարևոր նիստերը կանցկացվեն Բաթումիում, որտեղ էլ գտնվում է ՍԴ շենքը:










