Ալիևի Ֆրանսիա այցի դեմ բողոքի ցույց ՝ Մարսելում (լուսանկարներ)

15:47 • 18.09.12

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ֆրանսիա այցի դեմ բողոքի ցույց է անցկացվել Մարսել քաղաքում: Ինչպես հայտնում է Nouvelles d`Arménie-ն, ակցիային մասնակցել են մոտ 200 մարսելցիներ, քաղաքական և կրոնական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ Վալերի Բուայեն և Հենրի Ժիբրայելը:

 

Մասնակիցներն իրենց խոսքում վրդովմունք են հայտնել Հունգարիայի կողմից Բաքվին արտահանձնված մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ և կոչ են արել Ֆրանսիայի նախագահին անել հնարավոր ամեն բան արդարությունը վերականգնելու համար:

 

Այսօր՝ ֆրանսիական ժամանակով ժամը 18.00-ին, բողոքի ցույց կանցկացվի նաև Փարիզում Ադրբեջանի դեսպանատան մոտ: