Արմեն Աշոտյանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկել է ներառական կրթության նոր հեռանկար

17:16 • 18.09.12

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսին: Ըստ ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցեղ երեխաների կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող խնդիրներ:


Ողջունելով հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենին՝ նախարարն ընդգծել է, որ հատուկ և ներառական կրթությունը ոլորտի գերակա խնդիրներից է: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախադպրոցական համակար գում ներառական կրթության կազմակերպման հնարավորությունները:


Նախարարը տեղեկացրել է, որ այժմ ՀՀ ԱԺ-ում քննարկվում է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը, որում անդրադարձ կա տվյալ հարցերին: «Ինչպես օրենքի լրամշակման, այնպես էլ հետագայում օրենքի կիրակման հետ կապված մենք կարևորում ենք միջազգային առաջավոր փորձը»,- նշել է նախարարը: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսին պատրաստակամություն է հայտնել այս ոլորտում շարունակել համագործակցությունը: Մասնավորապես, առաջարկ է եղել Երևանի մի քանի նախակրթարաններում ներառական կրթության փորձնական&n bsp; ծրագրեր իրականացնել:


ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է, որ հատուկ դպրոցներում գործում է հասարակական վերահսկողության խումբ, որը նպատակ ունի պետական վերահսկողությանը զուգահեռ անկախ հասարակական մոնիթորինգի և վերահսկողության միջոցով բարձրացնել հատուկ կրթության արդյունավետությունը: Անդրադառնալով կրթական համակարգից դուրս մնացած երեխաների խնդրին՝ կողմերը նշել են երեխաների հաշվառման համակարգի բարելավման մասին, մասնավորոպես, մատնանշվել է տեղեկատվության համաձայնեցումն ու փոխանակումը երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շահա գրգիռ կառույցների միջև: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման հետ կապված հարցերին: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է տրամադրել տարածք և թույլտվություն՝ Հայաստանում սիրիական ծրագրերով կրթություն կազմակերպելու համար, սակայն կան որոշ դժվարություններ՝ կապված անհրաժեշտ կրթական ծրագրերի և մասնագետների բացակայության հետ: Արձագանքելով նախարարի առաջարկին՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը նշել է, որ պատրաստակամ է աջակցել սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման գործընթացին: