Պետք չէ Պուտինի կողմնակիցներին «հայ պոռնիկ» անվանել. Թինա Կանդելակի
Վրացահայկական ծագումով հաղորդավարուհի, հասարակական գործիչ Թինա Կանդելակիի մոտ կարծես այսօր «հայերի» օր է:
Նախ Կանդելակին Twitter-ի իր էջում գրել է, թե «Քարդաշյան քույրերն ամեն ինչ ցույց տվեցին»՝ նկատի ունենալով, որ նրանցից մեկը ծննդաբերել էր իրապատում շոուի եթերում: Հաղորդավարուհին հարց է բարձրացրել՝ «Ձեր կարծիքով՝ դա նորմա՞լ է»:
Խոսքը Քորթնի Քարդաշյանի մասին է, ով իրականում ծննդաբերել է հուլիսին, սակայն ծննդաբերությունը ֆիքսած տեսանյութն այսօր է հայտնվել եթերում:
Այդ միկրոբլոգային սոցկայքում Կանդելակին 600 000-ից ավելի հետևորդ ունի:
Այնուհետև Թինան իր ուշադրության «թիրախ» է դարձրել արդեն ոչ իր ազգակցուհուն՝ ռուսաստանցի ռադիոհաղորդավարուհի Քսենիա Լարինային: Վերջինս Կանդելակիին «գաստարբայտեր» («խոպանչի») է անվանել:
Facebook-ի իր էջում պատասխանելով Լարինային՝ Թինան գրել է, որ ռուսաստանցի չէ ծագումով, ինչպես ևս հարյուր հազարավոր այլ մարդիկ, որոնք Ռուսաստանն իրենց հայրենիքն են համարում: «Սակայն նրանք կարծիքի իրավունք չունեն, որովհետև հնարավոր է՝ Պուտինի կողմից են: Արդեն միայն դրա համար նրանց կարելի է հայ պոռնիկներ, քաշող գաստարբայտերներ և ամեն հնարավոր բան անվանել»,- վրդովվել է Կանդելակին:
Թինան չի մոռացել նաև շնորհակալություն հայտնել Մոսկվային՝ իր երազանքներն իրականացնելու համար:
«Գաստարբայտերներն այս երկիրը ձեզնից շատ են սիրում», - իր հայտարարությունը եզրափակում է Կանդելակին:










