Իրադարձային
-ից
-ը
10:56 • 24.08.12Հարավային Աֆրիկայում սգում են 44 սպանված հանքափորների մահը (լուսանկարներ)Հարավային Աֆրիկայում ուսանողները և պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 44 հանքափորների հիշատակին, որոնց բողոքի ցույցի ժամանակ սպանել էին ոստիկանները:
10:48 • 24.08.12Սիրիայի ընդդիմությունը հատուկ հայտարարությամբ սպառնացել է հայկական համայնքինՍիրիայի ընդդիմությունը՝ ի դեմս Սիրիական հեղափոխության ղեկավարության Գերագույն խորհրդի հայտարարություն է տարածել, որում սիրիահայերին մեղադրանքներ և սպառնալիքներ են ուղղված:
10:44 • 24.08.12Հարավային Կորեայի դատարանն արգելել է Apple-ի և Samsung-ի արտադրանքների վաճառքը երկրումԿայացված վճիռը չի տարածվում բոլորովին վերջերս թողարկված iPhone 4S-ի և Galaxy S3 սմարթֆոնների վրա: Այժմ 2 ընկերությունները պարտավոր են դրամական փոխհատուցում տրամադրել մեկը մյուսին` որպես փոխհատուցում:
09:38 • 24.08.12Արարատի մարզում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. կա երկու զոհԱյսօր գիշեր, ժամը 04.02-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում ավտոմեքենա է ընկել ջրանցքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
09:02 • 24.08.12Հզոր թայֆուն՝ Թայվանում. կան ավերածություններԹայվան կղզու հարավում ուժեղ քամին արմատախիլ է անում ծառերը, ջրի բարձրությունը հեղեղումների հետևանքով հասել է 3 մետրի. կղզին թայֆունի ճիրաններում է:
08:23 • 24.08.12Ասանժը Էկվադորի դեսպանատանը կմնա որքան ցանկանա՝ թեկուզ երկու դարԷկվադորի իշխանությունները չեն քննարկում և երբեք էլ չեն քննարկելու Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Մեծ Բրիտանիայից գաղտնի հեռացնելու հարցը: Այդ մասին հայտարարել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը:
04:51 • 24.08.12Թուրք գործարարին Բրիտանիայում դատապարտել են 20 տարվա վաղեմության գողության համար71-ամյա Նադիրը թաքնվում էր արդարադատությունից Հյուսիսային Կիպրոսում, սակայն 2010թ-ին վերադարձել է Մեծ Բրիտանիա, որպեսզի, իր խոսքերով՝ պաշտպանի իր բարի համբավը:
03:26 • 24.08.12Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 27 մարդ է զոհվելՀնդկաստանի Ռաջաստհան նահանգում ջրհեղեղի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հազարավոր մարդիկ անօթևան են մնացել:
00:34 • 24.08.12Պերուում ոստիկանությունը 16.000 չորացած ծովաձիուկ է առգրավելԾովաձիուկները տեղավորված են եղել երեք տուփերում, իսկ դրանց շուկայական արժեքը կազմել է շուրջ 250.000 դոլար: Չորացված կենդանիները նախատեսված են եղել Ասիա արտահանելու համար:
22:33 • 23.08.12Թուրք և ամերիկացի պաշտոնյաները քննարկել են Ասադի տապալումն արագացնելու հարցըԹուրքիայի և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները Անկարայում «արագ նախաձեռնման խմբի» առաջին նիստն են անցկացրել, ինչի նպատակը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի տապալումն արագացնելն է:
21:41 • 23.08.12Կազանի երկաթուղային կայարանը տարհանվել է ատամի թրթռացող խոզանակի պատճառովԿայարանի աշխատակիցներից մեկը պահախցիկում հայտնաբերել էր, որ պայուսակներից մեկը թրթռում է և տարօրինակ ձայն է արձակում: Տղամարդը հայտնել է այդ մասին ոստիկանությանը:
21:29 • 23.08.12Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու 100 կգ կշռող զանգը շուտով դարձյալ կղողանջիԻնչպես տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը, եկեղեցու 100 կգ-անոց բրոնզե զանգը պատրաստվել է Մոսկվայում: Այն նույնությամբ կրկնում է 1915 թ-ին ռմբակոծության հետևանքով վնասված զանգը:
18:00 • 23.08.12Նեպալում կոբրան սատկել է մարդու «խայթոցից»Տղամարդն իր արտասովոր քայլը բացատրել է հետևյալ կերպ.«Մի անգամ մոգն ինձ ասել է, որ օձի խայթելու դեպքում, պետք պատասխան դրան կծել: Այդ դեպքում ոչինչ չի պատահի»:
17:26 • 23.08.12Նա գրեթե անատամ է. Ինդոնեզիայում առնետի նոր տեսակ է հայտնաբերվելPaucidentomys vermidax. «մի քանի ատամ ունեցող առնետ» և «որդակեր» թարգմանվող լատինական անունով նոր կենդանատեսակ է հայտնաբերվել Ինդոնեզիայում:
17:19 • 23.08.12ԱՄՆ-ում թուրք դիվանագետը փորձել է խոչընդոտել Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրմանըԼոս Անջելեսում Թուրքիայի փոխհյուպատոսը հանդիպել է Փասադենայի իշխանությունների հետ: Հանդիպման նպատակը քննադատել է Ամերիկայի հայ դատի գրասենյակը:
