Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 27 մարդ է զոհվել
Հնդկաստանի Ռաջաստհան նահանգում ջրհեղեղի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հազարավոր մարդիկ անօթևան են մնացել:
«Մենք փորձում ենք օգնել մարդկանց: Հազարավոր մարդիկ ավելի անվտանգ և բարձրադիր վայրեր են տեղափոխվել»,-հայտարարել են երկրի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունից:
Զոհերի մեծ մասը եղել են նահանգի մարզկենտրոն Ջայպուրում:
Ջրհեղեղները դժվարություններ են ստեղծել ոչ միայն Հնդկաստանի, այլև հարևան Պակիստանի համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պակիստանում ջրհեղեղից առնվազն 26 մարդ է զոհվել:










