Կազանի երկաթուղային կայարանը տարհանվել է ատամի թրթռացող խոզանակի պատճառով

21:41 • 23.08.12

Կազանի երկաթուղային կայարանը տարհանվել է ատամի թրթռացող խոզանակի պատճառով, որը պատահական միացել է պայուսակի մեջ՝ պահախցիկում, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Թաթարստանի ներքին գործերի նախարարության տեղեկությունը:


Կայարանի աշխատակիցներից մեկը պահախցիկում հայտնաբերել էր, որ պայուսակներից մեկը թրթռում է և տարօրինակ ձայն է արձակում: Տղամարդը հայտնել է այդ մասին ոստիկանությանը: Մինչև «թրթռոցի» պատճառը հայտնաբերելը սկսել են տարհանել շենքում գտնվող բոլոր մարդկանց:

Պայուսակը բացելուց հետո պարզվել է, որ «տարօրինակ թրթռոցի» պատճառը ատամի էլեկտրական խոզանակն էր, որը պատահաբար միացել էր: