Ասանժը Էկվադորի դեսպանատանը կմնա որքան ցանկանա՝ թեկուզ երկու դար
Էկվադորի իշխանությունները չեն քննարկում և երբեք էլ չեն քննարկելու Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Մեծ Բրիտանիայից գաղտնի հեռացնելու հարցը: Այդ մասին հայտարարել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, դեսպանատնից տեղեկացրել են, որ Ասանժն այստեղ կարող է մնալ այնքան, որքան անհրաժեշտ է` գուցե ութ տարի կամ երկու դար:
Ջուլիան Ասանժը Էկվադորի դեսպանատանն է 2012 թ.-ի հունիսի կեսերից: Օգոստոսի16-ին Էկվադորը պաշտոնապես քաղաքական ապաստան է տրամադրել, սակայն Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են, որ կձերբակալեն նրան՝ հենց դուրս գա դեսպանատան շենքից:










