Հզոր թայֆուն՝ Թայվանում. կան ավերածություններ

09:02 • 24.08.12

Ուրբաթ օրն առավոտյան Թեմբին թայֆունի թիրախն է դարձել Թայվան կղզու չինական հատվածը, տեղեկացնում է Interfax-ը: Օդերևութաբանները թայֆունը բնորոշում են «հզոր»:

 

Քամին արմատախիլ է անում ծառերը, պոկում տների տանիքները: Մի շարք ճանապարհներ արգելափակված են տապալված ծառերով:

 

Իշխանությունները հապշտապ 5 000 բնակիչ են տարհանել աղետի գոտուց: Փակվել են նաև մոլեգնող թայֆունի էպիկենտրոն տանող ճանապարհները, որպեսզի խուսափեն 2009-ի Մորակոթ թայֆունի թողած ծանր հետևանքներից: Այն ժամանակ 600 մարդ էր զոհվել:

 

Ըստ Washington Post-ի՝ այս անգամ մարդկային զոհերից հնարավոր է եղել խուսափել, քանի որ թայֆունը պատուհասել է կղզու նվազ բնակեցված` հարավային հատվածները:

 

Աղբյուրը հայտնում է նաև, որ կղզու որոշ հատվածներում ջրհեղեղներ են. ջրի բարձրությունը՝ ընդհուպ մինչև 3 մ: