Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու 100 կգ կշռող զանգը շուտով դարձյալ կղողանջի

21:29 • 23.08.12

Դիարբեքիրի (Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս եկեղեցու վերակառուցման աշխատանքները շարունակվում են: 2010 թ.-ին վերակառուցված եկեղեցին, մինչ այժմ զանգ չուներ:
 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը, եկեղեցու 100 կգ կշռող բրոնզե զանգը պատրաստվել է Մոսկվայում: Այն նույնությամբ կրկնում է 1915 թ-ին ռմբակոծության հետևանքով վնասված զանգը: Եկեղեցու գմբեթը ռմբակոծվել էր շրջակայքի մզկիթների մինարեթներից բարձր լինելու պատճառաբանությամբ:


Նոր զանգն արդեն տեղափոխվել է Տիգրանակերտ և 97 տարի անց` նոյեմբերի 4-ին` կղողանջի եկեղեցում:


Չնայած եկեղեցին վերակառուցվել և վերաբացվել է 2010 թ.-ին, սակայն դրա նորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել:


Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին կառուցվել է 1376 թ-ին: Այն որպես հայկական եկեղեցի է ծառայել է մինչև 1915 թ-ը, ինչից հետո վերածվել է բամբակի պահեստի: 1960 թ.-ին 3000 ք/մ տարածք ունեցող եկեղեցին դարձյալ հոգևոր ծառայություն է մատուցել, սակայն 1980 թ.-ից կրկին լքվել է: Վերջին անգամ վերաբացվել է 2010 թ.-ին: