Նեպալում կոբրան սատկել է մարդու «խայթոցից»
Նեպալցի ֆերմեր Մոհամեդ Սալմոդին, ում այգում աշխատելու ընթացքում խայթել է կոբրան, սատկացրել է սողունին` ի պատասխան կծելով դրան, հայտնում է «Բի Բի Սի»-ին:
Տղամարդն իր արտասովոր քայլը բացատրել է հետևյալ կերպ.«Մի անգամ մոգն ինձ ասել է, որ օձի խայթելու դեպքում, պետք պատասխան դրան կծել: Այդ դեպքում ոչինչ չի պատահի»:
Օձին մահացու կծելուց հետո նա սովորականի պես շարունակել է աշխատել և, միայն ընտանիքի անդամների խնդրանքներին տեղի տալով, ավելի ուշ դիմել է բժշկի:
Ընդհանուր առմամբ Նեպալում տարեկան մոտ հազար մարդ է մահանում թունավոր օձերի խայթոցներից:










