Պերուում ոստիկանությունը 16.000 չորացած ծովաձիուկ է առգրավել
Պերուում ոստիկանությունն առգրավել է ավելի քան 16.000 չորացրած ծովաձիուկ, որոնք նախատեսված են եղել Ասիա արտահանելու համար. տեղեկացնում է BBC-ն:
Դրանք տեղավորված են եղել երեք տուփերում: Ոստիկանության կողմից առգրավված ծովաձիուկների շուկայական արժեքը կազմել է շուրջ 250.000 դոլար:
Ասիական երկրները ծովաձիուկների փոշին օգտագործում են որպես դեղամիջոց:
Պերուում ծովաձիուկների որսն արգելված է 2004 թ.-ից, սակայն դրա բարձր գնով պայմանավորված՝ ապօրինի որսը շարունակվում է:
Ընդհանուր առմամբ անցյալ տարվա ընթացքում աշխարհում 20 տոննա ծովաձիուկի փոշի է առգրավվել, սակայն դրանից միայն 500 կգ-ն է պատրաստված եղել Պերուում:










