Հարավային Աֆրիկայում սգում են 44 սպանված հանքափորների մահը (լուսանկարներ)
Հարավ-աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհանեսբուրգում հատուկ արարողությամբ սգացել են հյուսիս-արևմուտքի Ռուստենբուրգի մոտակա հանքերից մեկում սպանված 44 հանքափորների ողբերգական մահը, հայտնում է Xinhua լրատվականը:
Ուսանողները ներկայացրել են երաժշտական-բանաստեղծական հատվածներ՝ ի հիշատակ զոհերի: Հոգևորականները կրոնական ծիսակարգ են անցկացրել և աղոթել են
Հանքափորները սպանվել էին օգոստոսի 16-ին ոստիկանների կողմից աշխատավարձի բարձրացման պահանջներով ցույցի ժամանակ: Վիրավորվել էր նաև 78 մարդ:
Ցույցը սկսվել էր դեռևս օգոստոսի 10-ին: 3000 հանքափոր պահանջել էին իրենց 4000 ռանդ (480 ԱՄՆ դոլար) աշխատավարձը բարձրացնել մինչև 12, 500 ռանդի:










