Թուրք և ամերիկացի պաշտոնյաները քննարկել են Ասադի տապալումն արագացնելու հարցը
Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները Անկարայում «արագ պլանավորման խմբի» առաջին նիստն են անցկացրել, ինչի նպատակը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի` պաշտոնանկության արագացումն է:
Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը, բարձրաստիճան դիվանագետներից բացի, խմբի կազմում եղել են նաև երկու երկրների պաշտպանական և հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները:
Միջոցառման մասին դեռևս որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայն հայտնի է, որ կողմերը քննարկել են սիրիական ռեժիմի տապալմանը, ինչպես նաև Սիրիայի կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման հնարավոր վտանգի մասին հարցեր:
Նման խմբի ստեղծման անհրաժեշտության մասին հայտարարվել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Թուրքիա կատարած այցի ընթացքում:










