Իրադարձային
-ից
-ը
10:16 • 21.08.12Բրիտանիան «վճռական» պատասխան կստանա, եթե գրոհի Էկվադորի դեսպանատունը. ՉավեսՆա առաջարկել է բրիտանական կառավարությանը մի լավ մտածել այդ մասին, քանի որ «այն դարաշրջանը, երբ գերտերությունները կարող էին անել այն ամենը, ինչ ցանկանում էին, արդեն ավարտվել է»:
09:42 • 21.08.12ԱՄՆ–ը Սիրիայում կգործի` հարկ եղած դեպքում շրջանցելով ՄԱԿ-ը. Պետդեպ«Ներկայում մենք բավական հոռետես ենք Անվտանգության խորհրդում մեծ հաջողության հասնելու հեռանկարի հարցում, քանի որ նրա ջանքերը որոշ մշտական անդամների կողմից արգելափակվել են»,- պարզաբանել է դիվանագետը:
09:32 • 21.08.12Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը` տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության հիմք. Foreign PolicyԱմերիկացի գեներալ-լեյտենանտ Հերթլինգը FP-ի համար դիտարկել է Անդրկովկասի 3 պետությունների պատերազմի և խաղաղության պոտենցիալները, նաև` հայտնել դրանց վերաբերող ամերիկյան բանակի որոշ անհայտ նկատառումներ:
09:24 • 21.08.12Երևանում 71-ամյա տղամարդը ընկել է 3-րդ հարկից և մահացելՕգոստոսի 20-ին, ժամը 09.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 71-ամյա Սերգեյ Շախմուրադյանը:
08:51 • 21.08.12Հալեպում ճապոնացի լրագրողի զոհվելու լուրը հաստատվել էՃապոնիայի դիվանագիտական ներկայացուցչությունը տեղեկացրել է, որ 45-ամյա կին լրագրողի անունը Միկա Յամամատո է: Նա աշխատել է Տոկիոյի Japan Press անկախ լրատվական գործակալությունում:
08:41 • 21.08.12Վենեսուելայի բանտում հրաձգության հետևանքով 25 մարդ է զոհվելՎիճաբանության պատճառը եղել է պատահական կրակոցը, որն արձակել է հակամարտող խմբավորումներից մեկի առաջնորդը: Դրանից հետո իրադարձությունները զարգացել են «փրկվիր, թե կարող ես» սցենարով»,-ասել է նախարարը:
01:06 • 21.08.12Օբաման Սիրիային ռազմական միջամտությամբ է սպառնացել«Մեզ համար սահմանային գիծը կլինի քիմիական զենքի տեղաշարժը կամ դրա կիրառումը: Դա կարող է փոխել իմ հաշվարկները»,- չնախատեսված ասուլիսի ժամանակ հայտարարել է Օբաման:
00:22 • 21.08.129-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվող Ամբարցումովը այժմ կասկածվում է 12-ամյա աղջկա բռնաբարության մեջ2004թ-ին Պյատիգորսկում Ամբարցումովը կոյուղու արտահոսքի հետ կապված օգնություն ցուցաբերելու պատրվակով, մտել է բնակարան և սեռական բնույթի բռնի գործողություններ է իրականացրել 12-ամյա աղջկա նկատմամբ:
21:14 • 20.08.12Սկսվել է 100 եվրոյի համար 15-ամյա աղջկա սպանած հոլանդացի դեռահասի դատավարությունըՊատվերի պատճառը Ջոյսի՝ ընկերուհու մասին Facebook-ում արված անպատշաճ գրառումն է եղել: Վիրավորված աղջիկը դիմել է իր ընկերոջը, ով ենթադրաբար, վարձել է դեռահաս մարդասպանին՝ Ջոյսի հետ «հաշիվները մաքրելու»:
20:11 • 20.08.12Կարակասում կիսամերկ աղջիկները պահանջել են վերադարձնել Մատիսի կտավի բնօրինակը3 մլն արժողությամբ կտավը փնտրվում էր մոտ 10 տարի՝ Ինտերպոլի, ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի, ինչպես նաև Վենեսուելայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ոստիկանության մասնակցությամբ:
19:15 • 20.08.12Թուրք գործարարը թալանել է իր իսկ ընկերություններինՔննիչների վարկածով` 1980-ական թվականներին Նադիրն իրեն պատկանող ընկերությունների միջոցները փոխանցել է իր հաշվեհամարներին` ընկերություններին հասցնելով 235 մլն դոլարի վնաս:
18:48 • 20.08.12Հոկտեմբերից կդադարեցվի Երևան-Լոնդոն-Երևան չվերթըՀայաստանում «Բրիտանական ավիաուղիներ»-ն իր ծառայությունը դադարեցնում է, որովհետև գտնում է, որ այն ֆինանսական տեսանկյունից եկամտաբեր չէ:
18:41 • 20.08.12Բնագետ Սուրեն Ղազարյանի նկատմամբ կարող է հերթական քրեական գործը հարուցվելԻր բլոգում Ղազարյանը գրել է, որ իրեն արդեն զանգահարել են Գելենջիկի ոստիկանությունից, ինչից հետո իրավապահներն այցելել են իր տուն, երբ նա տանը չի գտնվել:
18:22 • 20.08.12Տիգրան Սարգսյանը շնորհակալագրեր է հանձնել Արարատ լեռ բարձրացած մի խումբ լեռնագնացներիՀանդիպման նախաձեռնող գրող, հրապարակախոս Զորի Բալայանը ողջունել է լեռնագնացների այդ քայլը՝ նշելով, որ յուրաքանչյուր հայի համար Արարատը ոչ միայն սրբազան լեռ է, այլև հայրենիք:
18:19 • 20.08.12ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Սյունիքի մարզՆախարարը եղել է Սիսիանի հացամթերումների պահեստում, ուր պահեստավորվել և բաշխման է սպասում օրերս ՌԴ-ից ստացված 280 տոննա աշնանացան ցորենի էլիտային սերմացուն:
