Սկսվել է 100 եվրոյի համար 15-ամյա աղջկա սպանած հոլանդացի դեռահասի դատավարությունը
Նիդերլանդների Արնեմ քաղաքում սկսվել է 15-ամյա մարդասպանի դատավարությունը, ով անցյալ տարի սպանել էր 15-ամյա Ջոյս Հաուին և ծանր վիրավորվել էր նրա հորը՝ իրականացնելով պատվեր՝ 100 եվրո վարձատրության դիմաց, գրում է vz.ru-ն:
Պատվերի պատճառը Ջոյսի՝ ընկերուհու մասին Facebook-ում արված անպատշաճ գրառումն է եղել: Վիրավորված աղջիկը դիմել է իր ընկերոջը, ով ենթադրաբար, վարձել է դեռահաս մարդասպանին՝ Ջոյսի հետ «հաշիվները մաքրելու» համար:
Սովորաբար դեռահասների նկատմամբ դատավարությունները անցկացվում են փակ ռեժիմով, սակայն տվյալ դեպքում դատավորները որոշել են այն անցկացնել հրապարակավ՝ համարելով, որ «հասարակությանը պետք է իմանա, թե ինչ դեր են կատարել այս գործում սոցիալական կայքերը» և «ինչն ավելի կարևոր է, քան կասկածյալի անձնական կյանքը»:
Նշենք, որ զոհի նախկին ընկերուհին և նրա ընկերը, ովքեր պատվիրել էին սպանությունը, նույնպես կանգնել են այսօր դատարանի առաջ:










