Օբաման Սիրիային ռազմական միջամտությամբ է սպառնացել
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սպառնացել է ռազմական գործողություններ սկսել Սիրիայում, եթե այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի զորքերը քիմիական զենք կիրառեն:
«Մեզ համար սահմանային գիծը կլինի քիմիական զենքի տեղաշարժը կամ դրա կիրառումը: Դա կարող է փոխել իմ հաշվարկները»,- չնախատեսված ասուլիսի ժամանակ հայտարարել է Օբաման:
Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ դեռ չի տվել ռազմական միջամտության մասին հրաման:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Սիրիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ջիհադ Մաքդիսին հայտարարել էր, որ Սիրիան քիմիական զենք կկիրառի արտաքին ռազմական միջամտության դեպքում:










