9-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվող Ամբարցումովը այժմ կասկածվում է 12-ամյա աղջկա բռնաբարության մեջ

00:22 • 21.08.12

Ռուսաստանի Ստավրոպոլի մարզի քննիչները նոր քրեական գործ են հարուցել 9-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվող Վլադիմիր Ամբարցումովի դեմ՝ հայտնաբերելով, որ նա նաև մեղավոր է 2004թ.-ին 12-ամյա մի աղջկա բռնաբարության մեջ, գրում է gazeta.ru-ն:


Հետաքննության տվյալներով՝ 2004թ-ի սեպտեմբերին Պյատիգորսկում Ամբարցումովը կոյուղու արտահոսքի հետ կապված օգնություն ցուցաբերելու պատրվակով, մտել է բնակարան և սեռական բնույթի բռնի գործողություններ է իրականացրել 12-ամյա աղջկա նկատմամբ, ում ծնողները այդ պահին տանը չեն եղել:


Տվյալ գործը կցվել է նրա դեմ նախկինում հարուցված գործին: