Հալեպում ճապոնացի լրագրողի զոհվելու լուրը հաստատվել է
Սիրիայում Ճապոնիայի դեսպանատունը հաստատել է Հալեպում ճապոնացի լրագրողի զոհվելու մասին լուրերը:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, Ճապոնիայի դիվանագիտական ներկայացուցչությունը, որն այժմ տեղակայված է Հորդանանում, տեղեկացրել է, որ 45-ամյա կին լրագրողի անունը Միկա Յամամատո է: Նա աշխատել է Տոկիոյի Japan Press անկախ լրատվական գործակալությունում:
Յամամատոն բազմիցս եղել է աշխարհի տարբեր «թեժ կետերում», մասնավորապես` Աֆղանստանում և Իրաքում:
Սիրիայի ազատ բանակի զինյալները ևս հաստատել են ճապոնացի լրագրողի սպանվելու փաստը: Նրանք պնդել են նաև, որ նրա հետ նաև մի թուրք լրագրող է զոհվել:










