Իրադարձային
-ից
-ը
00:12 • 07.08.12Իտալիայի ափերի մոտ 2 հազար տարվա նավ են հայտնաբերելԱյն շատ լավ է պահպանվել Լիգուրիական ծովի հատակի տիղմի հաստ շերտի շնորհիվ: Նավում կա ավելի քան 200 կավե անոթ, որոնք նախատեսված են գինու, յուղի և ցորենի տեղափոխման համար:
22:05 • 06.08.12Spyker-ը GM-ից 3 մլրդ դոլար է պահանջում Saab-ի սնանկացման համարՀայցի համաձայն, Saab-ի սնանկությունը պայմանավորված է եղել, մասնավորապես, նրանով, որ GM-ը խոչընդոտել է` մի կողմից Saab-ի, Spyker-ի և մյուս կողմից չինական Youngman ընկերության միջև գործարքի կայացմանը:
21:50 • 06.08.12Իսրայելը Եգիպտոսին անվտանգության ոլորտում համագործակցություն է խոստանումԻսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հույս է հայտնել, որ գրոհայինների այդ հարձակումը Սինայում Եգիպտոսին «արթնանալու ազդակ» կլինի և նրան որոշիչ և արդյունավետ քայլերի կմղի:
20:09 • 06.08.12Վրաստանի լեռներում փնտրում են անհետացած ռուսաստանցի լեռնագնացներին«Ռուստավի 2» հեռուստաալիքի տեղեկություններով, փրկարարները դեռ չեն կարողանում մոտենալ ռուսաստանցի լեռնագնացների գտնվելու վայրին վատ եղանակային պայմանների պատճառով:
19:13 • 06.08.12Իրանը Սիրիայի հարցով միջազգային հանդիպում կանցկացնիՓոխնախարարի խոսքով` հանդիպմանը կմասնակցի 10 երկիր, սակայն թե որոնք են դրանք, նա չի նշել: Սպասվում է, որ հանդիպումը կանցկացվի նախարարական մակարդակով:
18:23 • 06.08.12Մահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի սցենարիստ Վալենտին ՉերնիխըՀիվանդությունից հետո, 78 տարեկանում այսօր կյանքից հեռացել է Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Վալենտին Չերնիխը:
17:28 • 06.08.12Քաղաքապետը հանդիպել է Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղարի հետՏարոն Մարգարյանն ասել է, որ տարիներ շարունակ տարբեր միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցել է կառույցին ու այժմ էլ պատրաստ է ...
16:58 • 06.08.12Սևանի ջրասուզակը «Ծիլի Ծովի» ջրամբարից դուրս բերեց 43-ամյա տղամարդու դինԱյգեձորի գյուղապետ Ս. Սաֆարյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել է, որ ջրախեղդված տղամարդն իրենց գյուղի ամենահարգված անձանցից էր, զբաղվում էր հողագործությամբ, ամուսնացած էր, ուներ 2 աղջիկ և 1 տղա:
16:47 • 06.08.12Նորվեգիայի բանտերի կեսը կարող է փակվելԱյս ծրագրի դեմ են հանդես եկել փոքր բանտերի աշխատակիցներն ու կալանավորները: Առաջիններին դա ձեռք չի տալիս աշխատատեղերի փակման պատճառով:
16:43 • 06.08.12Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից զինվոր է վիրավորվելԱրթուր Գևորգյանը վիրավորվել է ձախ ոտքի կրունկի շրջանում: Զինծառայողն անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ և ենթարկվել վիրահատության: Նրա վիճակը գնահատվում է ծանր, կայուն:
16:18 • 06.08.12Հաքերները կոտրել են Reuters-ի` Twitter-ի էջըՀաքերները հասցրել են մոտ 20 հաղորդագրություն տեղադրել, ինչից հետո հաշիվն արգելափակվել է: Ներկայում հաշվի իրական անվանումը վերականգնվել է, սակայն հաքերների թողած հաղորդագրությունները դեռ չեն հանվել:
16:10 • 06.08.12Ստացվել են Curiosity-ի առաջին պատկերները Մարսից (լուսանկարներ)ՆԱՍԱ-ի Մարսում բարեհաջող վայրէջք կատարած նոր հետազոտող սարքը՝ Curiosity-ն, այնտեղ «կաշխատի» 2 տարի. արդեն ստացվել են առաջին պատկերները Կարմիր մոլորակից:
15:38 • 06.08.12Գրոզնիում պայթյուն է որոտացել. կան զոհերԻնչպես տեղեկացնում է«Ինտերֆաքս» գործակալությունը` տեղի է ունեցել ահաբեկչություն. ռումբը պայթեցրել է մահապարտ ահաբեկիչը, սակայն հնարավոր է, որ նրանք երկուսն են եղել:
15:31 • 06.08.12Ավարտվել են «Սփյուռք» ամառային դպրոց 2012-ի դասընթացները«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր և նվերներ:
15:29 • 06.08.12Երևանի ավտոկայանատեղերի հետ կապված խայտառակ իրավիճակ է. քաղաքապետ«Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրության արդյունքները, շատ հաճախ անօրինական գումարներ են գանձվում մեր քաղաքացիներից», - ասել է Տարոն Մարգարյանը:
