Իրադարձային
-ից
-ը
11:44 • 20.07.12Բաքվում այրվում է Ալիևի անվան կենտրոնը (տեսանյութ)Շինությունից բարձրացող ծուխը նկատելի է շատ մեծ տարածությունից: Դեպքի վայր է ժամանել հրշեջ ավելի քան 50 խումբ, ինչպես նաև հրշեջ ուղղաթիռ. տարածքը շրջափակված է:
11:27 • 20.07.12Ռուսները կկարողանան ինքնապաշտպանության համար կարճափող զենք կրելԸստ գործող օրենքի` քաղաքացիական անձինք իրավունք ունեն կրել որսորդական հրացան, գազային ատրճանակ, էլեկտրաշոկ, սառը զենք և այլն, սակայն օրենքը արգելում է քաղաքացիներին մարտական ատրճանակների օգտագործումը:
10:49 • 20.07.12Մուսուլմանական աշխարհում այսօր սկսվել է ՌամադանըՄուսուլմանական աշխարհում այսօր սկսվել է սուրբ ամիսը` Ռամադանը, որի ընթացքում հավատացյալ մուսուլմանները արևածագից մինչև մայրամուտ հրաժարվում են սնունդից և ջրից:
10:27 • 20.07.12Փոխհրաձգություն Հս. Կորեայում տեղի ունեցած ԳՇ պետին պաշտոնից հեռացնելու ժամանակ. կան տասնյակ զոհերԶինված բախումները տեղի են ունեցել հենց այն պահին, երբ շտաբի պետ Լի Էն Հոին փորձել են բռի կերպով դուրս բերել իր աշխատասենյակից,ինչից հետո նրա թիկնապահները կրակ են բացել փոխմարշալներից մեկի ուղղությամբ:
10:09 • 20.07.12ԱՄՆ Կոնգրեսն արգելել է Պենտագոնին Ռուսաստանից զենք գնելԱնցյալ շաբաթ Պենտագոնը տեղեկացրել էր 171 մլն դոլար ընդհանուր արժողությամբ տասնյակ Ми-17 տիպի ուղղաթիռների գնման պայմանագիր կնքելու մասին:
10:02 • 20.07.12Օձերը հասել են ԵրևանԵրեկ՝ հուլիսի 19-ին, ժամը 09.13-ին ահազանգ է ստացվել, որ օձ է նկատվել Երևանի Ռուբինյանց 29 շենքի մոտակայքում: Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
09:15 • 20.07.12Սիրիացի ընդդիմադիրները վերահսկողության տակ են վերցրել Թուրքիայի և Իրաքի սահմանային անցակետերըԹուրք-սիրիական սահմանի մոտակայքում գտնվող սիրիական գյուղերում ընթացած մարտերի ընթացքում կառավարական զորքերը հետ են քաշվել, և սահմանն այժմ վերահսկում են ընդդիմադիր ուժերը:
08:55 • 20.07.12Իսպանիայում բողոքի ակցիան ավարտվել է բախումներով. կա 26 վիրավորԵրեկվա ցույցերն ընթացել են երկրի միաժամանակ 80 քաղաքներում: Դրանց մասնակցել է ավելի քան 1.5 մլն մարդ, իսկ մայրաքաղաք Մադրիդի փողոցներ են դուրս եկել շուրջ 600 հազար ցուցարար:
04:05 • 20.07.12ԱՄՆ զինված ուժերի ուղղաթիռը կործանվել է ՕմանումMH-53E Sea Dragon մակնիշի ռզամական ուղղաթիռը կործանվել է Օմանի մայրաքաղաքից 24 կմ դեպի հարավ- արևմուտք:
03:18 • 20.07.12Սիրիայի ապստամբները Թուրքիայի սահմանակից անցակետ են գրավել (տեսանյութ)Միևնույն ժամանակ, Իրաքի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ադնան աս-Ասիդին հայտարարել է, որ սիրիական ապստամբները հինգշաբթի գրավել են Իրաքի հետ սահմանակից բոլոր հսկիչ անցակետերը:
02:39 • 20.07.12Գերմանացիները բացել են «ատելության թեժ գիծ»Թեժ գծի աշխատակիցները լսում են վիրավորանքները և գոռգռոցները րոպեում 1եվրո 49 ցենտով: Նրանք նշում են, որ ընդունում են զանգեր օրական 16-18 ժամ:
01:29 • 20.07.12Չինաստանն Աֆրիկային 20 մլրդ դոլարի վարկեր և կայուն զարգացում է խոստացելՉինաստանի վարչապետ Վեն Ցզյաոն նշել է, որ Չինաստանը այսուհետ ավելի շատ շեշտը կդնի տեղի բնակչության համար աշխատատեղերի ստեղծման և կայուն զարգացման ծրագրերի վրա:
01:00 • 20.07.12ԼՂՀ նախագահական ընտրություններում 67.70%-ով հաղթում է Բակո ՍահակյանըԼեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահական ընտրությունների նախնական տվյալներով 67.70%-ով հաղթանակ է տանում ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը։ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս ...
00:57 • 20.07.12Սմարթֆոնները շուտով կլրտեսեն և կկանխատեսեն իրենց տիրոջ հնարավոր տեղաշարժըՕգտատիրոջ գտնվելու վայրը կանխատեսելը հնարավոր կինի, եթե ուսումնասիրվի մարդու նախորդ տեղաշարժերը, մուտքային և ելքային զանգերը, օգտագործվող հավելվածները, ինչպես նաև սոցցանցերում նրա գրառումները:
00:06 • 20.07.12Եգիպտոսում լաստանավ է խորտակվել. 20 մարդ անհետ կորած է համարվումԴեպքի վայր փրկարար խմբեր և շտապօգնության մեքենաներ են ուղարկվել, սակայն դեռևս 20 մարդ անհետ կորած է համարվում: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
