Սմարթֆոնները շուտով կլրտեսեն և կկանխատեսեն իրենց տիրոջ հնարավոր տեղաշարժը
Բրիտացի գիտնականները մի ալգորիթմ են առաջարկել, որը մեծ հավանականությամբ կանխատեսում է թե ուր կգնա սմարթֆոնի օգտատերը, հաղորդում է hitech.newsru.com-ը:
Մեծ Բրիտանիայի Բիրմինգեմ քաղաքի համալսարանի համակարգչային գիտությունների դպրոցում անցկացվող ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օգտատիրոջ գտնվելու վայրը կանխատեսելը հնարավոր կինի, եթե ուսումնասիրվի մարդու նախորդ տեղաշարժերը, մուտքային և ելքային զանգերի տվյալները, օգտագործվող հավելվածները, ինչպես նաև նրա կողմից սոցիալական ցանցերում թողած տեղեկությունները:
Իհարկե, այս ամենը գաղտնիք չէ, այլ բաց աղբյուրներից տեղեկություն, բացի այդ, գրեթե յուրաքանչյուր սմարթֆոնում GPS ընդունիչ կա: Իսկ եթե ոչ, ապա օգտատիրոջ գտնվելու վայրը որոշել հնարավոր կլինի Wi-Fi-ի կետերի և բջջային կապի անտենաների տեղորոշման տվյալների հիման վրա:
Մարդու առաջիկա օրվա տեղաշարժման հնարավոր ծրագրերը օգտակար կլինեն հատկապես շուկայագետներին և գովազդային ոլորտի մասնագետներին և նրանց հնարավորություն կտա բարձրացնել թիրախավորման ճշտությունը: Նրանք հեշտությամբ կիմաման, թե որտեղ կարող է գտնվել այս կամ այն պոտենցիալ հաճախորդը: Դա կօգնի նաև իրավապահներին՝ կանխատեսելու հանցագործության կատարման հնարավոր վայրերը:
Գիտափորձերին մասնակցել է 200 մարդ, և ծրագիրը կարողացել է մինչև 20մ ճշտությամբ կանխատեսել, թե որտեղ կլինի մարդը 24 ժամ հետո:










