Իրադարձային
-ից
-ը
16:14 • 18.07.12Կամբոջայում փակվել են բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները` մահացու վարակի պատճառովԵրկրի կրթության նախարարի տեղակալ Վան Մակի խոսքերով` ձեռքերից, ոտքերից և օդակաթիլային տարբերակներով փոխանցվող EV-71 վարակի պատճառով արդեն փակվել են 2700 մանակապարտեզներ և 7000 դպրոցներ:
16:00 • 18.07.12Հայ ուսանողների հիմնական խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է«Այսօր նույնիսկ ամենալավ սովորող և բուհը գերազանց ավարտած ուսանողներն իրենց մասնագիտությամբ աշխատելու լուրջ խնդիրներ ունեն: Նրանց 80%-ը չի աշխատում իր մասնագիտությամբ»,- ասաց Գևորգ Մելքոնյանը:
15:24 • 18.07.12Նախկին ԽՍՀՄ տարածքում 36 հայ «օրենքով գող» կա. Սերգեյ Գալոյան«Գողական աշխարհը փոփոխությունների է ենթարկվել, չկա «դասական գողական» այն ավանդույթը, որ կար տարիներ առաջ՝ Սվո Ռաֆի ժամանակներում: Անցել են «հին և բարի գողերի» ժամանակները»,- ասաց Սերգեյ Գալոյանը:
15:05 • 18.07.12Դավթաշենի կամրջից իրեն ցած նետելու միջոցով ինքնասպան է եղել մի երիտասարդ, ով հայտնի բժիշկների որդի է (լուսանկարներ, տեսանյութ)Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ ինքնասպանություն գործած երիտասարդը Երևանի բնակիչ 31-ամյա Տ. Մինասյանն է:
14:52 • 18.07.12Արցախի անկախության ճանաչմանը խոչընդոտում է ԱՄՆ-ն. Սերգեյ Շաքարյանց«Բացատրությունը շատ պարզ ու պրիմիտիվ է, եթե Ռուսաստանը, Ֆրանսիան կամ ԵՄ-ն մնան Մինսկի խմբում մեն-մենակ, նրանք շատ ավելի հեշտ են պայմանավորվելու ԼՂ-ի խնդրի հետ կապված հարցերում»,– ասում է նա։
14:37 • 18.07.12Որոշիչ մարտ Դամասկոսում. նախարարների զոհվելուց հետո քաղաքում թեժ մարտեր են ընթանում (թարմացվում է)Միաժամանակ զինյալները հայտարարում են, որ կարողացել են մուտք գործել քաղաքի Դումմար շրջան, որտեղ գտնվում է նախագահական նստավայրը:
14:33 • 18.07.12Արմավիրի մարզում այրվել է «ԳԱԶ» մակնիշի մեքենա. 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոցԺամը 13-ի սահմաններում Արմավիրի մարզի Լուկաշեն գյուղում, դեռևս չպարզված հանգամանքներում, ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել «ԳԱԶ» մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենայում:
14:28 • 18.07.12«Ամենահետախուզվող նացիստ հանցագործը» ձերբակալվել էՕրերս բրիտանական Sun պարբերականը հրապարակել էր հեռակա կարգով մահվան դատապարտված 97-ամյա հունգարացի Լադիսլաուս Չիժիկ-Չատարիի լուսանկարը և տեղեկացրել, որ նա «հանգիստ ապրում է Բուդապեշտում»:
14:06 • 18.07.12ԱԺ փոխնախագահն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանինԹիան Չանչունը ցանկություն հայտնեց ակտիվացնելու շփումները երկու երկրների կանանց հասարակական կազմակերպությունների միջև՝ նշելով, որ այդ հարցում ակնկալում է նաև Հերմինե Նաղդալյանի աջակցությունը
14:04 • 18.07.12Մաշտոցի հարկային տեսչության շենքի բակում տեղադրված բզկտված եռագույնը փոխարինվել է նորով (լուսանկարներ)Tert.am-ը մի քանի օր առաջ հրապարակել էր Գ. Շամշյանի լուսանկարները, որոնցում երևում էր Մաշտոցի հարկային տեսչության վարչական շենքի բակում տեղադրված եռագույնը՝ բզկտված վիճակում։
13:55 • 18.07.12Ալպերում կառուցված հյուրանոցն ամենավտագավորն է ճանաչվել աշխարհումԸնդամենը 12 հաճախորդի համար նախատեսված հյուրանոցի ետնամասը կախված է սրածայր ժայռերի վրա և ունի փայտե մահճակալներ, խոհանոց, ճաշասենյակ, խորդանոց և հյուրասենյակ:
13:27 • 18.07.12Արցախի ընտրություններն ապացուցում են աշխարհին, որ արցախցին է իր ճակատագրի տերը. քաղաքագետ«Ղարաբաղի ժողովուրդը թքած ունի, թե ով կճանաչի իրենց ընտրությունները, ով՝ ոչ: Այսօր ԼՂՀ-ն իրավունք չունի մեկ օր անգամ մնալ առանց օրինական իշխանության»,- ասաց Սերգեյ Շաքարյանցը:
13:26 • 18.07.12Թեհրան-Երևան-Լոնդոն չվերթի ինքնաթիռի անձնակազմը մի իրանցու պատճառով ստիպված է եղել ոստիկանություն պահանջելԱնձնական զննությամբ՝ պիջակի գրպանից հայտնաբերված կաշվե դրամապանակի մեջ հայտնաբերվել է 1,02 գ ափիոնանման մուգ շագանակագույն զանգված:
12:40 • 18.07.12Ռուսաստանում 8 դեռահաս վթարի է ենթարկվել. 5-ը զոհվել էՄեքենայի վարորդը` Նիկիտա Բուլատովը, ողբերգության օրը որպես մատուցող աշխատանքի է ընդունվել սրճարանում, և որոշել է նշել դա` ընկերների հետ շրջելով քաղաքում:
12:29 • 18.07.12Ռուսասատնում 12-ամյա տղային հետմահու պարգևատրել են արիության շքանշանովՆաբերեժնիե Չելնի քաղաքում Դանիլը հերոսաբար նետվել է օգնության մեկ ուրիշ 9-ամյա տղայի, ով պատահմամբ ընկել էր լողավազանի մեջ, որը գտնվել է էլեկտրական լարման տակ, ինչի հետևանքով նրանք հոսանքահարվել են:
