Իրադարձային
-ից
-ը
03:20 • 18.07.12Aspid-ը նոր սուպերմեքենա է ներկայացրել (տեսանյութ, լուսանկարներ)Իրանի կառուցվածքում լայնորեն կիրառված է կարբոն, տիեզերական արդյունաբերության մեջ կիրառվող հատուկ կարծրության պողպատ և պլաստիկ: Արդյունքում 4,5մ երկարությամբ Invictus-ը սահմանափակվել է 990կգ քաշով:
00:52 • 18.07.12Ռուսաստանում 7-ամյա աղջնակը զոհվել է քրոջը փրկելով ոստիկանի վրաերթից (տեսանյութ)Երկու աղջնակներին և 30-ամյա Ժաննային վրաերթի էր ենթարկել Վոլգոգրադի քննիչ Ալեքսանդր Բուրդենկոն: Կինը որոշել էր փողոցը անցնել լուսաֆորի կանաչ ազդանշանով, երբ մեծ արագությամբ մեքենան սլացել է նրանց վրա:
23:37 • 17.07.12ԱՄՆ-ն Կատարում Իրանի դեմ ուղղված ռադար կկառուցիԶորավարժությունները և նոր ռադարի կառուցումը Իրանի կողմից կարող են որպես սադրանք գնահատվել, սակայն 2 միջոցառումներն էլ պաշտպանական բնույթ են կրում, պնդում են պաշտոնյաները:
23:27 • 17.07.12Լոռու մարզում «Թեղուտ» ՓԲԸ-ի երկու աշխատակից տրակտորով ընկել են Թեղուտ գետը (լուսանկարներ)Գ. Շամշյանին հայտնի է դարձել, որ նշված երիտասարդները աշխատում են «Թեղուտ» ՓԲԸ-ում, Ռ. Բոզինյանը՝ որպես տրակտորիստ, իսկ Ա. Գաբրիելյանը՝ որպես զոդող-բանվոր:
23:10 • 17.07.12Վթարի է ենթարկվել Ախալքալաքից Բաթումի ուղևորվող միկրոավտոբուսը. կա 7 զոհ և վիրավորներ«Շկոդան» սկզբից բախվել է ԲՄՎ մակնիշի ավտոմեքենային, այնուհետև միկրոավտոբուսին, ինչի հետևանքով միկրոավտոբուսը վառվել է: Զոհվածների և վիրավորվածների ազգության մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվում:
21:58 • 17.07.12Պետերբուրգում քննիչի ամուսնու տանը 5 առևանգված թանկարժեք ավտոմեքենա է հայտնաբերվել (լուսանկարներ)Նախորդ շաբաթվա սկզբին իրավապահները գողացված Lexus ավտոմեքենայի հետախուզման շրջանակներում հայտնաբերել են, որ մեքենան գտնվում է սեփական տան տարածքում և խուզարկության թույլտվություն ստացել:
21:47 • 17.07.12ՌԴ ռազմածովային ուժերի նավերը Ատլանտյան օվկիանոսից և Սև ծովից դեպի Միջերկրական ծով են շարժվում«Քանի որ սիրիական Տարտուս նավահանգստում ռուսական ռազմաբազա է տեղակայված, ապա բացառված չէ, որ նավերը կժամանեն այնտեղ պաշարները համալրելու նպատակով»,-հայտնել է ՌԴ ՌԾՈւ տեղեկատվական ծառայության ղեկավարը:
21:43 • 17.07.12Մյասնիկյան պողոտայում «Ֆոլկսվագենը» բախվել է «ՎԱԶ 2107»-ին, իսկ վերջինս իր հերթին բախվել է էլեկտրասյանը(լուսանկարներ, տեսանյութ)Բարեբախտաբար ավտովթարի արդյունքում զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:
21:15 • 17.07.12Նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում առավելագույնը դիտված 50 հեռուստահաղորդումները (աղյուսակներ)Ներկայացնում ենք «Հայաստանում առավելագույնը դիտված հեռուստաալիքները և հեռուստահաղորդումները» հրապարակման նախորդ շաբաթվա արդյունքները:
21:11 • 17.07.12Նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում առավելագույնը դիտված 10 հեռուստաալիքները (գրաֆիկներ)Ներկայացնում ենք «Հայաստանում առավելագույնը դիտված հեռուստաալիքները և հեռուստահաղորդումները» հրապարակման նախորդ շաբաթվա արդյունքները:
21:07 • 17.07.12Գազի գնի թանկացումով կթանկանա ամեն ինչ, այդ թվում և էլեկտրաէներգիան. Վահագն Խաչատրյան«Գույք պարտքի դիմաց, հիշո՞ւմ ենք այդ առևտուրը, նման մի բան լինի, որ գազի գինը չթանկանա, սակայն ես դեռ չեմ իմանում՝ ի՞նչ է մնացել, որ վաճառենք Ռուսաստանին»,-ասաց Վահագն Խաչատրյանը:
20:58 • 17.07.12Բուդիստ վանականն ինքնահրկիզվել է Չինաստանում2011թ.-ի մարտից սկսած, տիբեթցիներով բնակեցված Չինաստանի տարբեր շրջաններում ավելի քան 42 մարդ ինքնահրկիզման փորձ է կատարել: Նրանցից շատերը զոհվել են:
20:52 • 17.07.12Էդվարդ Նալբանդյանը ու Հրանուշ Հակոբյանը ընդունել են սփյուռքահայ լրագրողներիՆալբանդյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը արցախյան հիմնախնդրի կարգավորման, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, սփյուռքահայությանը հուզող այլ հարցերի վերաբերյալ:
20:30 • 17.07.12Ղրղըզստանի և Ուզբեկստանի սահմանապահների միջև փոխհրաձգութուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներՄիջադեպի պատճառ են դարձել տեղի բնակիչների գործողությունները, որոնք ճանապարհ են վերանորոգել և ագրեսիվ են տրամադրված եղել երկու կողմերի սահմանապահների հանդեպ, որոնք պահանջել են դադարեցնել աշխատանքները:
20:21 • 17.07.12Սերժ Սարգսյանն ընդունել է Արևելյան Եկեղեցիների Միաբանության ղեկավար կարդինալ Լեոնարդո ՍանդրիինՍերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և գոհունակությամբ ընդգծել, որ Հայաստանի և Վատիկանի, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է:
