Իրադարձային
-ից
-ը
20:19 • 17.07.12Երկաթուղային աղետ Կահիրեի մոտակայքում. կան բազմաթիվ զոհերՄեծ քանակի զոհեր կան Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի մերձակայքում ուղևորատար գնացքի վթարի հետևանքով, այն դուրս է եկել գծերից և այրվել:
20:16 • 17.07.12ԱՄՆ-ում հարևանը փրկել է 3-րդ հարկից ընկած 7-ամյա աղջկա կյանքը (տեսանյութ)Աղջիկը ոչ մի վնասվածք չի ստացել, իսկ Բերնարդը վնասել է ձախ ձեռքի ջիլը: Ծնողները պատմել են, որ աղջիկը տառապում է աուտիզմով:
20:05 • 17.07.12Ձորաղբյուրում «Մերսեդեսը» Ռաֆը բախվել են իրար, ՌԱՖ-ը կողաշրջվել է (լուսանկարներ, տեսանյութ)Վթարի հետևանքով «ՌԱՖ»-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ Արամայիս Բաբայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
19:57 • 17.07.12Էդվարդ Նալբանդյանն ընդունել է եվրոպական քաղաքական գործիչներիՀՀ ԱԳ նախարարը ողջունել է եվրոպացի քաղաքական գործիչների մասնակցությունը Արցախի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությանը:
19:40 • 17.07.12Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Սուրբ Աթոռի արևելյան եկեղեցիների ժողովի նախագահինԵրկուստեք կարևորվել է ՀՀ Նախագահի Սերժ Սարգսյանի այցելությունը Վատիկան և Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի հետ հանդիպումը՝ որպես հարաբերությունների բարձր մակարդակի ևս մեկ վկայություն:
19:24 • 17.07.12Սաուդյան Արաբիայում դաջվածք անողին դատապարտել են մտրակի 200 հարվածների և 1 տարի ազատազրկման` կանանց սպասարկելու համարՆման դաժան դատավճռի պատճառ է հանդիսացել այն փաստը, որ տղամարդը դաջվածքներ է արել իրեն դիմած կանանց: Լիբանացին ձերբակալվել է երկրում գործող բարոյականության ոստիկանության աշխատողների կողմից:
19:20 • 17.07.12Ռուսաստանում ոստիկանը կրակ է բացել ռեստորանի այցելուների վրա (տեսանյութ)Վեճը շարունակվել է փողոցում. ոստիկանը 2 անգամ օդ է կրակել: Շուտով ժամանել է ոստիկանությունը և պարզվել է, որ Գասիմովը ոտստիկանության աշխատակից է:
18:45 • 17.07.12Հորդանանի «Յուզբաշյան-Կյուլպենկյան» վարժարանի սաներն այցելել են Սփյուռքի նախարարությունՆախարար Հ.Հակոբյանը վարժարանին նվիրել է արևմտահայերենի դասագրքեր, իսկ երեխաներին` հայրենասիրական երգերի ձայնասկավառակներ:
18:17 • 17.07.12«Քինգ դե լյուքսը» կվերսկսի գործադուլը. «թայմաութի» ժամկետը լրացել է«Ինձ տեղյակ են պահել, որ ուզում են ինչ-որ կտրուկ քայլերի էթան, մայրուղիների վրա չգիտեմ ինչով զբաղվեն (ավտոճանապարհը փակեն -Tert.am )»,-ասաց ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը:
18:00 • 17.07.12Հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի լիբերալ կուսակցությունների ղեկավարներըՀանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասի երեք երկրներում տիրող քաղաքական իրավիճակը, համատեղ ռեգիոնալ համագործակցությանն ուղղված խնդիրներ:
17:40 • 17.07.12Ջրհեղեղի պատճառով Իրանում 3 մարդ է զոհվելՎերջին օրերին տեղացած հորդառատ անձրևների պատճառով քաղաքում 20 տներ են և 5 կամուրջներ են քանդվել: Կտրվել է կապը 20 գյուղի հետ, իսկ 7 գյուղ մնացել է առանց էլեկտրաէներգիայի:
17:35 • 17.07.12Դաշտավան գյուղի բնակչուհին պնդում է, որ երկու տարեկան աղջնակը մահացել է բժիշկների անփութության պատճառով (ֆոտո, վիդեո)Հիվանդանոցի հերթապահ բուժքույրը հրաժարվել է երեխային ընդունել հիվանդանոց և խորհուրդ տվել ծնողներին, թե «Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տեղը չգիտե՞ք, տարեք էնտեղ»:
17:25 • 17.07.12Իսպանիայի թագավորը տնտեսական ճգնաժամի պատճառով 7.1%-ով կրճատել է իր աշխատավարձըԲացի Խուան Կառլոսից, կրճատվել են նաև թագուհի Սոֆիայի, արքայադուստրեր Քրիստինայի, Հեղինեի և թագաժառանգ արքայազնի կնոջ` Լետիցիայի ընդհանուր ծախսերի չափը 60 հազար եվրոյով` կազմելով տարեկան 292 625 եվրո:
17:25 • 17.07.12ՀՀ ԿԸՀ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի ԼՂՀ նախագահի ընտրությունների ժամանակԿԸՀ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը գլխավորելու է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
17:19 • 17.07.12Քաղաքին շատ անհրաժեշտ են այդ զուգարանները. Երևանի նախկին ճարտարապետՀիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը թույլատրել է դեռևս անհայտ մասնավոր մի ընկերության՝ Աբովյան փողոցում կառուցել ստորգետնյա զուգարան:
