Իրադարձային
-ից
-ը
13:10 • 17.07.12Ոչ մի նոր բան այս արևի տակ չկա. Գուրգեն Եղիազարյան«Սպանությունները, այդ թվում՝ դաժան , միշտ էլ եղել են, բայց դրանք սրվում են, երբ մարդկանց սոցիալական վիճակը վատանում է»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:
13:09 • 17.07.12Կանադացի խորհրդարանականները կմշտադիտարկեն ԼՂՀ նախագահական ընտրություններըՀՀ ԱԳՆ նախարարի բնորոշմամբ, դա հնարավորություն է ընձեռում տեղում ծանոթանալու իրողություններին և անաչառ պատկերացում կազմելու ընտրական գործընթացների մասին:
13:03 • 17.07.12Ռուսաստանում հարբած վարորդը մխրճվել է ամբոխի մեջ հենց «զեբրա»-ի վրա (տեսանյութ)Ականատեսների պատմելով մեքենան այնպիսի մեծ արագությամբ է սլացել, որ հետիոտները թեև այն նկատել են, սակայն հնարավորություն չեն ունեցել ետ քաշվել:
12:59 • 17.07.12ՀՀ փոխվարչապետն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է Արաքսի ջրերի օգտագործման հարցըՀանդիպմանը քննարկվել են Իրանի և Հայաստանի ընդհանուր սահմանում Բարեկամության եւ խաղաղության այգի հիմնելու, Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործման, ջրի որակի բարելավման վերաբերյալ հարցեր:
12:58 • 17.07.12Google-ի նախկին փոխտնօրենը դարձել է Yahoo-ի գլխավոր տնօրենՄայերը համարվում է ամենահաջողակ մենեջերներից մեկը և իր աշխատանքը Google-ում սկսել է, որպես սովորական ինժեներ: Սակայն շուտով զբաղեցրել է կորպորացիայի ղեկավարման գլխավոր պաշտոններից մեկը:
12:49 • 17.07.12Շատ ոգևորված եմ ընդունելության քննությունների արդյունքներից.Արմեն Մազմանյան«Մենք ժամանակի ընթացքում պետք է տանք լավ մասնագետներ և շուկայից դուրս մղենք անորակներին, որպեսզի մաքրվի մեր եթերը»,- ասաց Արմեն Մազմանյանը:
11:58 • 17.07.12Գարեգին Բ–ն ընդունել է ԱՄՆ Հայոց թեմերի երիտասարդ ուխտավորներինՀայոց Կաթողիկոսն իր ուրախությունն է հայտնել թեմերից երիտասարդների ամենամյա այցելությունների և Հայրենիքին իրենց սպասավորությունը բերելու պատրաստակամության համար:
11:49 • 17.07.12«Քանաքեռ ՀԷԿ»–ում 41-ամյա տղամարդու դի է հայտնաբերվելՀուլիսի 14-ին՝ ժամը 00.05-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի բնակիչ Ա. Ղազարյանին հուլիսի 13-ին, ժամը ...
11:33 • 17.07.12Հրաձգություն Տորոնտոյում. կա երկու զոհ, 19 վիրավորՈրոշ տվյալներով` երեկույթի ընթացքում վիճաբանություն է առաջացել, ինչից հետո էլ զենք է գործադրվել: Տորոնտոյի ոստիկանությունը Twitter-ի իր հաշվում տեղեկացրել է, որ կասկածյալն արդեն ձերբակալված է:
11:25 • 17.07.12Ղազախստանում հրդեհել են Սիրիայի հյուպատոսարանըԸստ ղազախական KTK հեռուստաընկերության հաղորդած տվյալների` հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է շինության երրորդ հարկը, որտեղ եղել է հյուպատոսի գրասենյակը և արխիվը:
11:11 • 17.07.12Գագիկ Ծառուկյանի կայքը հակերային հարձակման է ենթարկվել ադրբեջանցիների կողմից«Մեր մասնագետին հաջողվել է կանխել հարձակումը: Այսինքն՝ կայքը չի կոտրվել և հիմա էլ բնականոն աշխատում է»,-Tert.am-ին ասաց ԲՀԿ առաջնորդի մամուլի քարտուղարը:
11:07 • 17.07.12ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ կմեկնի ԼՂՀՆպատակը`Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցություն ցուցաբերելն է:
10:49 • 17.07.12Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանում է փոխվարչապետին` Սևանի հարցով«Օրենսդրության պահանջները ՀՀ ՏԿ նախարարությունը չի կատարել, նման խախտումը կարող է վնասել շրջակա միջավայրին՝ այդ թվում Սևանին»,- ասված է ՄԻՊ-ի պատասխանում:
10:34 • 17.07.12Ռումբի սպառնալիքի պատճառով փակվել է ԱՄՆ-ն ու Կանադան կապող կամուրջներից մեկըՏեղական ժամանակով 07:20-ին Դեթրոյթի ոստիկանությունում ահազանգել է հնչել տեղադրված ռումբի մասին, որը պետք է գործի դրվեր 10 րոպե անց:
10:10 • 17.07.12Ճապոնիայում ուժեղ շոգի պատճառով մոտ 700 մարդ է հոսպիտալացվելՃապոնիայի կենտրոնական հատվածներում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 35 աստիճան, իսկ օդերևութաբանական կանխատեսումները հուսադրող չեն` ջերմաստիճանը կբարձրանա ևս 2 աստիճանով:
