Google-ի նախկին փոխտնօրենը դարձել է Yahoo-ի գլխավոր տնօրեն

12:58 • 17.07.12

Yahoo ընկերության նոր գլխավոր տնօրեն է դարձել Մարիսա Մայերը, ով մինչ այդ զբաղեցրել է Google-ի փոխտնօրենի պաշտոնը, հյատնում է vz.ru-ն:

 

Վերջերս Yahoo-ն  ֆինանսական ճգնաժամի և ներքին տարաձայնությունների ծանր շրջանում է հայտնվել: 5 տարվա ընթացքում ընկերությունում 5 ղեկավար է փոխվել` չհաշված 2 ժամանակավոր գլխավոր տնօրեններին:

 

Մայերը համարվում է ամենահաջողակ մենեջերներից մեկը և իր աշխատանքը Google-ում սկսել է, որպես սովորական ինժեներ: Սակայն շուտով զբաղեցրել է կորպորացիայի ղեկավարման գլխավոր պաշտոններից մեկը և 10 տարիների ընթացքում միլիոնավոր եկամուտ ունեցել:

Google-ի նախկին փոխտնօրենը դարձել է Yahoo-ի գլխավոր տնօրեն