Իրադարձային
-ից
-ը
00:31 • 15.07.12Tesla-ն, բացի քրոսովերը, պատրաստվում է նաև կոմպակտ սեդան և պիկապ թողարկել (լուսանկարներ)Նոր մեքենայի հենահարթակը բավարար ճկունություն կունենա, որ նույնի հիման վրա բազմաթիվ այլ մոդելներ ստեղծվեն: Մասնավորապես, Խոլցհաուզենը նշել է, որ կարող է նաև պիկապ թողարկվել:
23:48 • 14.07.12Զինվորական երդման արարողության գնացող ընտանիքը Սյունիքում «Օպելով» շրջվել է, 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին ձախ շրջադարձ կատարելիս՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել աջակողմյան ձորը:
23:35 • 14.07.12Եգիպտոսի Վերաքննիչ դատարանը մերժել է սահմանադրական դատարանի որոշումը բողոքարկելու խորհրդարանի դիմումը«Սահմանադրական դատարանի որոշումների քննությունը Վերաքննիչ դատարանի իրավասությունների մեջ չի մտնում», - հայտարարել է Վերաքննիչ դատարանը:
23:06 • 14.07.12Տավուշում «ԳԱԶ ՍԱԶ»-ի 26-ամյա վարորդը բախվել է ՊՆ «ԿԱՄԱԶ»-ին և տեղում մահացել. շտապօգնությունը այդպես էլ չի ժամանելՏեսնելով որ շտապօգնության բրիգադը այդպես էլ չի ժամանել դեպքի վայր, մահացածի հայրը իր ավտոմեքենայով և ճանապարհային ոստիկանի ուղեկցությամբ որդու դին տեղափոխել է Բերդի հիվանդանոց:
22:48 • 14.07.12Հետազոտվել է, թե ինչու է մրցույթում հաղթած մարդը ձեռքերը վեր պարզումՀետազոտության մեջ նշվում է, որ տվյալ շարժումը գրված է մարդու գլխուղեղի հնագույն բաժինն համարվող լիմբիկ համակարգում, որը կապված է հիմնական զգացմունքների հետ:
22:22 • 14.07.12Ոչինչ ակնհայտ չէր, բայց թող այս մասին վերլուծություններ անի ՀԱԿ-ը. Կարեն Քոչարյան«Էդ ինչի էր ակնհա՞յտ որ: Բայց կարծում եմ՝ գոնե հիմա ՀԱԿ-ը պետք է չընկնի տվայտանքների մեջ և վերլուծի, թե «Բարգավաճ Հայաստան»-ն իշխող կուսակցությանը այլընտրա՞նք է, թե՝ ոչ»,-ասաց Կարեն Քոչարյանը:
21:55 • 14.07.12Թուրքիայի արևելքում տեղի ունեցած պայթյունից 12 մարդ է տուժելԻշխանությունները կատարվածի համար պատասխանատու են համարում Քրդական աշխատավորական կուսակցության անջատողականներին:
21:52 • 14.07.12Սաակաշվիլին Ռուսաստանի սահմանամերձ շրջանում հյուրանոցներ և խաղատներ է բացում՝ ՌԴ-ին զսպելու համար (լուսանկարներ, տեսանյութ)Նա նաև խոստացել է Կազբեգիից մինչև Թբիլիսի (ավելի քան 150 կմ) թունել կառուցել: Իր խոսքով, ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը կպաշտպանի Վրաստանը «ՌԴ ղեկավարության նոր արկածախնդրությունից»:
21:19 • 14.07.12Սարյան փողոցում քամու հետևանքով հաստաբուն ծառը ընկել է «Օպելի» վրա (լուսանկարներ)Բարեբախտաբար ծառի ընկնելու արդյունքում զոհեր և վիրավորներ չկան: Նշված հատվածը վտանգավոր էր, քանի որ ծառի ընկնելու վայրում կար բակային տաղավար («բեսեդկա») և, բացի այդ, այդտեղ հաճախ երեխաներ են խաղում:
19:12 • 14.07.12Ռուսաստանում ոստիկանությունը որոնում է ցնցող ճանապարհատրանսպորտային պատահարից հրաշքով փրկվածին (տեսանյութ)Պատահարի մեղավորը «ԿամԱԶ»-ի վարորդն էր, ով չզիջելով մայրուղով ընթացող տրանսպորտին, կտրուկ շրջադարձ էր կատարել: Մարդկանցով լի ավտոբուսի վարորդը փորձելով խուսափել վթարից մի կողմ էր թեքել մեքենան:
19:05 • 14.07.12ՀՀ դեսպանը Սամցխե-Ջավախքում մասնակցել է Սուրբ Կարապետ եկեղեցու դռնբացեքի արարողությանը100 տարի չգործած այս եկեղեցին վերանորոգվել է կարձախցիների համատեղ ջանքերով, այդ թվում` գյուղի այն բնակիչների, ովքեր արդեն վաղուց հեռացել են իրենց հայրենի Կարձախից:
18:55 • 14.07.12Մոտ կես միլիոն մարդ կարող է տարհանվել Ճապոնիայի Կյուսյու կղզուց անձրևների պատճառով (տեսանյութ)Այսօր կղզում 110մմ տեղումներ են տեղացել, ինչը կարող է սողանքների և ջրհեղեղների հանգեցնել: Մի քանի գետեր արդեն ափերից դուրս են եկել:
18:46 • 14.07.12Իրանում գտնվող աշխարհի ամենահին հայկական եկեղեցում մեկնարկում է ուխտագնացությունը. Press TVԱշխարհի ամենահին եկեղեցում՝ հայկական Սբ Թադևոսում, որը գտնվում է Իրանում, մեկնարկում է Սբ Թադևոսի հիշատակի տոնակատարությունը. սպասվում է բազմաթիվ քրիստոնյաների ուխտագնացությունը:
18:39 • 14.07.12Երեկ ձերբակալված Կոտայքի փոխմարզպետը ազատվել է պաշտոնիցԱզգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նա երեկ ձերբակալվել էր դպրոցի տնօրենից 40.000 դրամ կաշառք ստանալու պահին:
17:17 • 14.07.12ՀՀ ՊՆ նախաձեռնում է նախարարին առընթեր հասարակական խորհրդի կազմավորման գործընթացըԻ դեպ, հասարակական խորհրդի անդամ կարող են լինել քսանհինգ տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր չեն խուսափել ժամկետային զինվորական ծառայությունից:
