Tesla-ն, բացի քրոսովերը, պատրաստվում է նաև կոմպակտ սեդան և պիկապ թողարկել (լուսանկարներ)
Tesla Motors ընկերության մոդելային շարքի զարգացման արդյունք կարող է հանդիսանալ BMW-ի հետ մրցակցության սրացումը: ԱՄՆ կալիֆոռնիական էլեկտրամեքենաներ արտադրողը պատրաստվում է թողարկել նոր մոդել, որը պետք է մակնիշի համար բազային դառնալ, որին որպես հիմնական մրցակից արդեն իսկ ծնվում է 3-րդ դասի BMW-ն, հաղորդում է Autocar-ը:
Tesla Motors-ը վերջերս ներկայացրել էր իր առաջին քրոսովերը` Model X-ը և վաճառքի էր հանել Model S էլեկտրոսեդանը: Սակայն այժմ պատրաստվում է ևս մեկ առավել մատչելի և փոքրածավալ սեդան թողարկել:
Նոր մեքենայի նվազագույն գինը պետք է 30 հազար դոլարի սահմանում լինի, նման կանխատեսում է արել Tesla Motors-ի գլխավոր կոնստրուկտոր Ֆրանց ֆոն Խոլցհաուզենը Autocar պորտալին տված իր հարցազրույցում:
Նա նաև նշել է, որ նորույթը Tesla-ի ամենաէքստրավագանտ մոդելը կլինի դիզայնի տեսակետից, քանի որ կալիֆոռնիական էլեկտրամեքենաները պետք է աննախադեպ անհատականություն ունենան:
Նոր մեքենայի հենահարթակը բավարար ճկունություն կունենա, որ նույնի հիման վրա բազմաթիվ այլ մոդելներ ստեղծվեն: Մասնավորապես, Խոլցհաուզենը նշել է, որ կարող է նաև պիկապ թողարկվել, քանի որ էլեկտրական շարժիչների հսկայական ոլորող մոմենտը լավագույնս է համապատասխանում նման տիպի մեքենաների համար:
Համենայնդեպս, Tesla-ի նորույթներին կարելի է սպասել 2015թ. ոչ շուտ, իսկ Model X քրոսովերը արդեն հաջորդ տարի պետք է վաճառքի հանվի:










