Հետազոտվել է, թե ինչու է մրցույթում հաղթած մարդը ձեռքերը վեր պարզում
Հաճախ կարելի է տեսնել, որ էքստատիկ ուրախության պահին (օրինակ, առաջին տեղը գրավելիս) մարդը ձեռքերը վեր է պարզում: Գիտնականները որոշել են պարզել, թե որտեղից է սկիզբ առնում այդ շարժումը և ինչպես է մտել մարդու մեջ, հաղորդում է meddaily.ru-ն:
ԱՄՆ Ֆիլադելֆիայի համալսարանի մշակութային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մարգարետ Կինգը, նշում է. «այդ դիրքը` ամենահներից է: Այն հաղթանակի զգացում է և ցնծություն է առաջացնում»:
Հետազոտության մեջ նշվում է, որ տվյալ շարժումը գրված է մարդու գլխուղեղի հնագույն բաժինն համարվող լիմբիկ համակարգում, որը կապված է հիմնական զգացմունքների հետ: Ամենայն հավանականությամբ, տվյալ կապը ակտիվացել է, երբ նախամարդիկ տոնել են իրենց առաջին հաղթանակները:
Մարդը մինչ այժմ օգտագործում է մարմնի լեզուն այնպես, ինչպես դա անում էին նրա նախնիները, և քանի որ ազդանշանային համակարգը սերնդե սերունդ է փոխանցվում, ապա դժվար թե այն մոտ ժամանակ փոփոխության ենթարկվի, ասում են մասնագետները:
Քանի որ մարդը սոցիալական էակ է և մարդիկ հակված են խմբերով գործել, մարդը մշտապես ժեստեր է կիրառում, որոնք մատնանշում են նրա վերաբերմունքը և նրա տարածքը: Հենց այդպիսի ազդանշան է ձեռքերի վեր պարզումը:










