Իրադարձային
-ից
-ը
11:41 • 09.07.12«ՎԱԶ 21099»-ը Պռոշյան փողոցում բախվել է էլեկտրասյանը, ապա՝ ծառին. վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց (ֆոտո, վիդեո)27-ամյա Գրիգոր Ղազարյանը, վարելով «ՎԱԶ 21099» մակնիշի Տ 2626 համարանիշի ավտոմեքենան, Պռոշյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, աջ կողմից բախվել էլեկտրասյանը, որից հետո ձախ կողմով հարվածել ծառին:
11:37 • 09.07.12Վարչապետն արձակուրդի հիմնական մասը կանցկացնի ԱրցախումԱրձակուրդում գտնվելու ժամանակահատվածում Տիգրան Սարգսյանին փոխարինելու է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
11:24 • 09.07.12Պաշտպանը կոչ է անում ոստիկանությանը ամեն կերպ աջակցել մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքների իրացմանը«Նույնիսկ երթևեկության ժամանակավոր խոչընդոտումն ինքնին չի կարող հավաքի անցկացման նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հիմք հանդիսանալ»,- մասնավորապես ասված է հայտարարությունում:
11:05 • 09.07.12ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ կայցելեն հուլիսի 11-ին. Ժակ ՖորԲաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը Salam News-ին հայտնել է, որ իր ամերիկացի և ռուս գործընկերները` Ռոբերտ Բրադտկեն ու Իգոր Պոպովը, Ադրբեջան կայցելեն վաղը:
10:55 • 09.07.12Կիմ Չեն Ընը հանրությանն է ներկայացել անծանոթուհու հետՀարավկորեական լրատվամիջոցները ենթադրում են, որ նա կամ Կիմ Չեն Ընի փոքր քույրն է` Կիմ Յո Չենը, կամ կինը, կամ էլ սիրուհին: Նման կարծիքի պատճառը նրանց թևանցուկ տեսնելն է:
10:49 • 09.07.12Ռումինիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել նախագահին և 30 օրով զրկել իշխանությունիցԻմփիչմենթի օգտին կողմ է քվեարկել 258 օրենսդիր, դեմ` 114-ը: Այժմ խորհրդարանը 30 օրով զրկել է նրան իշխանությունից, իսկ այդ ժամանակահատվածում` հուլիսի 29-ին, այս հարցով հանրաքվե պետք է անցկացվի:
10:48 • 09.07.12Կուբանի ջրհեղեղի հետևանքով այսօր առավոտյան 8.30 –ի դրությամբ հաղորդվում է միայն երկու հայերի զոհվելու մասինԱյսօր առավոտյան 8.30-ի դրությամբ զոհված հայ քաղաքացիները տվյալները նույնն են և երկուսն են՝ Լիդիա Ստեփանի Շահբազյանը և Հովհաննես Գրիգորի Շահբազյանը:
10:39 • 09.07.12Հայաստան է ժամանել Իրանի ներքին գործերի նախարարըԱյցի շրջանակում նախատեսվում են Մոսթաֆա Մոհամադ Նաջարի հանդիպումները Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
10:33 • 09.07.12Հրազդանում 46-ամյա կինը սեփական այգում ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել (լուսանկարներ, տեսանյութ)Առաջինը նրան արդեն կախված վիճակում նկատել է քույրը՝ Սաթենիկը: Վերջինս, մտածելով, որ կհասցնի փրկել քրոջը, դանակով կտրել է պարանը, սակայն կյանքը փրկել չի կարողացել:
10:21 • 09.07.12Անդրես Ինյեստան ամուսնացել է Աննա Օրտիսի հետ«Բարսելոնայի» կիսապաշտպան, 2012թ. Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Անդրես Ինյեստան օրինականացրել է իր հարաբերությունները Աննա Օրտիսի հետ: Նշենք, որ 2011թ. զույգը դուստր էր ունեցել:
10:20 • 09.07.12Արման Վեզիրյանը հաստատում է, որ Ռուբեն Հայրապետյանը հարվածել է իր դեմքին«Ես ընդամենը լուսանկարել եմ տվյալ տարածքում կանգնած ոստիկաններին, ես այնտեղ եմ եղել որպես Հելսինկյան ասոցիացիայի աշխատակից, դիտորդ, իրավապաշտպան»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Արման Վեզիրյանը:
09:52 • 09.07.1215-ամյա պաղեստինցին դարձել է աշխարհում ամենաերիտասարդ քաղաքապետըՕթմանը 2 ամիս շարունակ կղեկավարի Արևմտյան ափի հյուսիս-արևմուտքում գտնվող Ալար քաղաքը: Աղջիկն իրավասու կլինի վերահսկել ենթակաների աշխատանքը, ստորագրել բոլոր պաշտոնական փաստաթղթերը:
09:15 • 09.07.12Ատոմ Էգոյանն ասել է, թե ինչու ներկա չի գտնվի «Ոսկե ծիրան»-ին«Խորապես ցավում եմ, որ ի վիճակի չեմ լինի այս տարի երգել ձեզ հետ Երևանում». «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահ Ատոմ Էգոյանը ասել է, թե ինչու ներկա չի գտնվի փառատոնին:
08:54 • 09.07.12Աֆղանստանում ահաբեկչությունների հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվելFrance Press-ի տվյալներով հուլիսի 8-ին Աֆղանստանում զոհվել են ոչ միայն ՆԱՏՕ-ի զինվորները, այլ ընդհանուր՝ 29 մարդ՝ հիմնականում քաղաքացիական անձինք:
08:28 • 09.07.12Վայոց Ձորում կարկուտը վնասել է ցանքատարածքներն ու այգիներըԵրեկ՝ ժամը 18.57-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Վարդահովիտ գյուղում տեղացած ...
