Իրադարձային
-ից
-ը
13:38 • 08.07.12Տեխասում վերամբարձ կռունկ է ընկել.2 զոհՄիջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխատողներն իրենց գործն ավարտել են և սկսել են քանդել մեքենան: Փլուզմանը նպաստել է նաև ուժեղ քամին:
13:16 • 08.07.12Լիբիայի խորհրդարանական ընտրություններում իսլամիստները պարտություն են կրումԸնդհանուր առմամբ 2.500 թեկնածու պայքարում է խորհրդարանի 200 պատգամավորական մանդատի համար: Նրանցից 120-ն ընտրվելու են մեծամասնական ընտրակարգով, իսկ 80-ը` կուսակցական ընտրացուցակներով:
12:24 • 08.07.12Փարիզում սեքս ոլորտի աշխատողները ցույցի են դուրս եկել կառավարության նոր ծրագրի դեմՆախարարի ծրագիրն, ի տարբերություն մարմնավաճառների, արդեն աջակցության է արժանացել առաջավոր ֆեմինիստների և մի շարք քաղաքական գործիչների կողմից:
12:04 • 08.07.12Հայաստանում ամսվա կտրվածքով միջինը 15-17 մարդ է դիմում հոգեբանիՀոգեբանն ընդգծեց, որ իրենց օգնությանը դիմողների գերակշիռ մասը կանայք են: Ըստ նրա՝ տղամարդիկ տառապում են այն կարծրատիպով, թե իրենք «ուժեղ սեռ են և գիժ չեն, որ դիմեն հոգեբանի»:
11:38 • 08.07.12ԱՄՆ-ում կոնգրեսմենը միասեռ ամուսնություն է գրանցելՇաբաթ երեկոյան տեղի ունեցած արարողությանը ներկա են եղել 300 հյուրեր, որոնց շարքում էին նաև սենատոր Ջոն Քերին և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Պելոսին:
11:18 • 08.07.12Ահաբեկչություն Աֆղանստանում.14 զոհՊայթուցիկները տեղակայված են եղել ճանապարհի կողքին և գործի են դրվել այն պահին, երբ դրանց մոտով անցնելիս է եղել մի բեռնատար և տրակտոր:
10:53 • 08.07.12Սերժ Սարգսյանը ցավակցել է Պուտինին Կրասնոդարի հեղեղումների կապակցությամբ«Այս դժվարին պահին մենք ռուս ժողովրդի հետ ենք և պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն պատուհասած ողբերգության հետևանքների հաղթահարման համար»,- ասված է հեռագրում:
10:42 • 08.07.12Օլանդը վճռական է Ցեղասպանությունը ժխտող նոր օրինագիծ ներկայացնելու հարցումՖրանսիայի նախագահական նստավայրից երեկ հայտարարել են, որ Օլանդն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում արտահայտել է իր դիրքորոշումը և հավատարիմ կմնա դրան:
10:36 • 08.07.12Զինված ֆրանսիացին 10 մարդու վնասվածքներ է հասցրել` իրեն ակումբ չթողնելու համարԿամբրե քաղաքում տեղի ունեցած միջադեպին նախորդել էր ևս մեկը, որը տեղի էր ունեցել անցյալ շաբաթ հարևան Լիլլ քաղաքում և խլել էր 2 մարդու կյանք:
01:32 • 08.07.12Աթենքից մերձակայքում անտառային հրդեհ էԱյրվում է Աթենքից մոտ 40 կմ հեռավորության վրա գտնվող անտառը: Հրդեհը մեկուսացվել է 9 ինքնաթիռի և 3 ուղղաթիռի, ինչպես նաև 50 հրշեջ մեքենայի օգնությամբ:
00:21 • 08.07.12«Եվրատեսիլ-2013»-ը անցկացվելու է ՄալմեումԿազմակերպիչների խոսքերով՝ «Եվրատեսիլի» հյուրընկալման հայտ էին ներկայացրել Ստոկհոլմը և Մալմյոն: Ընտրությունը կանգ է առել Մալմյոյի վրա՝ դրա հարմարավետ ենթակառուցվածքների շնորհիվ:
23:14 • 07.07.12Կրասնոդարի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 199-ի. աղետի պատճառներից մեկը ջրամբարն է (տեսանյութ)«Ջրհեղեղը կարող է լինել երկու հանգամանքների համադրություն` շլյուզների բացման և հսկայական քանակի տեղումների, որոնք թափվեցին այս ժամանակ», - նշել է Ղազարյանը:
22:41 • 07.07.12Կուբանի ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 105-ի. Ռուսաստանի ՆԳՆՓրկարարները, ոստիկանությունը, կազակները և կամավորները միայն Կրիմսկում ջրհեղեղից փրկել են ավելի քան 6 հազար մարդու: Վերջին տվյալներով, Կրիմսկում վնասվել են 4,225 հազար տներ:
22:15 • 07.07.12Իրանը Եվրոպային նավթ կվաճառի մասնավոր ընկերությունների կոնսորցիումի միջոցովԱյդ մեխանիզմը հնարավորություն կտա Իրանին օրական 400-500 հազար բարել նավթ արտահանել: Նավթամթերքի հիմնական մասը կուղարկվի Եվրոպա:
21:44 • 07.07.12Բուլղարիայում ավտովթարի արդյունքում հին հունական դամբարաններ են հայտնաբերվելԵրբ մեքենան կարողացել են դուրս հանել, պարզվել է, որ այն փաստացի ընկել է գերեզմանի մեջ, որը ենթադրաբար, կառուցվել է Ք.ա. երկրորդ կամ երրորդ դարում:
