Իրադարձային
-ից
-ը
21:18 • 07.07.12Իրանի ՌԾՈւ-ն սինգապուրական նավը փրկել է ծովահեններիցԻնչպես հաղորդում է ISNA գործակալությունը, ծովահենների մոտ 12 մոտորանավակներ շրջապատել են Ադենյան նեղուց մտնող նավը այն գրավելու նպատակով:
21:00 • 07.07.12Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ «Եղնիկներ» զորամասիցԼրագրողների՝ «Եղնիկներում» գտնվելու ժամանակ այնտեղ են եղել ԼՂՀ Պաշտպանության բանակի ղեկավարներ՝ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ:
20:53 • 07.07.12Բզկտված եռագույն՝ Մաշտոցի հարկային տեսչության շենքի բակում (լուսանկարներ)Գ. Շամշյանի ֆոտոխցիկն այսօր ֆիքսել է ՀՀ Կառավարությանն առնթեր Պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության վարչական շենքի բակում փակցված եռագույնը՝ բզկտված վիճակում։
20:40 • 07.07.12Սերենա Ուիլյամսը` Ուիմբլդոն-2012-ի հաղթողԱՄՆ-ն ներկայացնող Սերենա Ուիլյամսը իր պրոֆեսիանալ կարիերայի ընթացքում 5-րդ անգամ հաղթեց «Ուիմբլդոնի» գավաթը (2002, 2003, 2009, 2010, 2012):
20:37 • 07.07.12Բրիտանիայի փոխվարչապետն անձամբ է բարձրացրել համասեռականների դրոշըԱյսօր Լոնդոնում գեյ երթ է անցնում: Բեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Կլգգը աջակցել է սեքս փոքրամասնության ներկայացուցիչներին, կառավարության քարտուղարության շենքի վրա կախելով ծիածանային ԼԳԲՏ-դոշը:
18:40 • 07.07.12Քենեդիի ինքնասպան եղած կնոջ արյան մեջ հակադեպրեսանտներ են հայտնաբերվել52-ամյա Մերի Քենեդին կախվելու միջոցով կյանքին վերջ էր տվել մայիսի 17-ին, Նյու Յորք նահանգի Մաունթ-Կիսկոյում գտնվող իր տան նկուղում:
18:05 • 07.07.12Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվելՀուլիսի 7-ին, ժամը 12.15-ի սահմաններում Պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետում, ըստ նախանական տվյալների, ադրբեջանական կողմի կրակոցից մահացու հրազենային ...
17:21 • 07.07.12Սիրիան ռմբակոծել է Լիբանանը. կան զոհեր և վիրավորներԼիբանանցիների խոսքով` ռմբակոծության է ենթարկվել Լիբանանի հյուսիսում գտնվող Վադի Հալիդ գյուղը, որը գտնվում է մայրաքաղաք Բեյրութից 185 կմ հեռավորության վրա:
16:36 • 07.07.12Բորիս Թադիչն ու Հաշիմ Թաչին հնարավոր է իրար ձեռք սեղմենԲոլորի համար անսպասելի է եղել Թադիչի այցը Հարավարևելյան Եվրոպայի երկրների առաջնորդների համաժողովին: Նախորդ տարիներին նա խուսափել է կոսովցի քաղաքական գործիչների հետ հանդիպումներից:
16:21 • 07.07.12Ճապոնիայում նշում են «Տանաբատա»-ն` իրական սիրո տոնըՀին չինական լեգենդի համաձայն`արքայադուստր Օրիհիմեն գետի ափին տեսնում է գեղեցիկ Հիկոբոսիին ու սիրահարվում:Սակայն Օրիհիմեի հայրը բաժանում է սիրող սրտերին` թույլատրելով նրանց հանդիպել միայն հուլիսի 7-ին:
16:10 • 07.07.12Ղրղըզստանում նախարարը ձերբակալվել է կաշառակերության համարՈստիկանները կաշառքը ստանալու պահին նախ ձերբակալել են Սաբիրովի օգնականին, ով, սակայն, հայտնել է իրավապահներին, որ գումարը պահանջել է իր ղեկավարը, նա էլ վերջինիս կարգադրությամբ է այն վերցնում:
16:00 • 07.07.12Կուբանի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 78-ի (տեսանյութ)Կրասնոդարի շրջանը պատուհասած տարերային աղետը զիջում է իր դիրքերը՝ ջուրը հեղեղված շրջաններում պակասում է, սակայն զուգահեռ աճում է զոհերի թիվը՝ վերջին տվյալներով 78 մարդ:
15:33 • 07.07.12Իսպանիայում անցկացվում է Սան-Ֆերմին փառատոնը` ցլերի հետ մրցավազքըՓառատոնի գլխավոր իրադարձությունը, սակայն, «էնսյերոն» է` ցլերի հետ մրցավազքը քաղաքի փողոցներով: Առաջին մրցավազքը կկայանա այսօր, իսկ երեկոյան ցլերը դուրս կգան մրցաբեմ` ցլամարտիկների հետ «հանդիպման»:
15:25 • 07.07.12Հեռուստատեսություն շատ ունենք, հատկապես՝ ավելորդ. Գագիկ Գինոսյան«Եթե ազգային բանակի օրը հնչում է «Պստիկ պապան գնաց բանակ, իր հետ տարավ մի սուր դանակ, դա երգի հետ կապ չունի, գրել եմ, որ բռնի» երգը և պաշտոնյան ծափահարում է...»,- հեգնում է «Կարին» համույթի ղեկավարը:
14:56 • 07.07.12Ադրբեջանը հրադադարը խախտել է շուրջ 250 անգամ, արձակել ավելի քան 1200 կրակոցՀամաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, այդ խախտումների ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:
