Իրադարձային
-ից
-ը
18:54 • 06.07.12Սիրիայի կառավարական զորքերը գրավել են հյուսիսային քաղաքներից մեկը. 25 զոհՔաղաքի բնակիչներից մեկի խոսքերով` Խան Շեյխունը պաշարմանը մեջ է եղել 1 շաբաթ և այդ ընթացքում տեղի ունեցած բախումների ժամանակ ընդդիմադիրներին հաջողվել է ետ շպրտել կառավարական ուժերի գրոհները:
18:21 • 06.07.12Ամերիկացին 62 հազար հատ թղթադրամով է վճարել հիփոթեքային վարկըԲանկից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, նա 2 տուփով 62 հազ հատ փենի է ներկայացրել, որոնք Դայգլը սկսել է հավաքել 1977թ.-ին տունը գնելուց հետո:
18:17 • 06.07.12Հակահայ կեցվածքով թուրք գիտնականը խոստովանել է, որ հայերին վերադարձնելու բան ունենք. ԱքչամԹաներ Աքչամը անդրադարձել է Թուրքիայի պատմագիտական ընկերության հայկական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Քեմալ Չիչեքը հայտարարությանը` «հայկական ոսկիների տեղը բացահայտելու» մասին:
18:11 • 06.07.12Հայ խաղաղապահները «Զվարթնոց» օդանավակայանից մեկնեցին Կոսովո (լուսանկարներ, տեսանյութ)Նրանց ճանապարհելու համար օդանավակայան էին ժամանել ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և այլ զինվորականներ:
17:56 • 06.07.12«Ոսկե ծիրանի» մասնակից հայ ռեժիսորներից մեկը կմասնակցի Sheffield Doc/Fest 2013–ինՀաղթողը կընտրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի և Բրիտանական խորհրդի ներկայացուցչի կողմից:
17:46 • 06.07.12«Սիրիայի բարեկամները» ՄԱԿ-ից պահանջում են չբացառել Սիրիայի դեմ ռազմական ուժի կիրառումըԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էլ կոչ է արել հանդիպման մասնակիցներին ճնշում գործադրել Մոսկվայի ու Պեկինի վրա, որոնք, ըստ նրա, զսպում են սիրիական խնդրի կարգավորման հարցում առաջընթացը:
17:25 • 06.07.12Մեծ Բրիտանիայում 7 մարդ է ձերբակալվել ահաբեկչության կազմակերպման կասկածանքովՁերբակալությունների պատճառը եղել է նախորդ շաբաթ մայրուղիներից մեկով երթևեկող ավտոմեքենաներից մեկի սովորական զննումը, որի ժամանակ հայտնաբերվել է հրազեն:
16:57 • 06.07.12Եղեգնաձորում վրաերթի է ենթարկվել 49-ամյա մի կինՎրաերթի ենթարկվածը տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
16:55 • 06.07.12Ամերիկացի օդաչուն աֆղանցիների վրա ռումբ է նետել` Bye Bye Ms. American Pie երգելով (տեսանյութ)Ինչպես նշված է գրության մեջ, տեսագրությունն արվել է 2009թ.-ի սեպտեմբերի 1-ին: Թե ինչպես է այն հայտնվել կայքում, պարզ չէ:
16:38 • 06.07.12Թուրքիան Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտիներ է ստեղծել ապստամբների համար. The Guardian«Թեև այն չի ձգվում սահմանի ողջ երկայնքով, սակայն ապստամբները գիտեն` որտե՞ղ կարելի է թաքնվել հակառակորդից»,- ասել է նա` հավելելով, որ որոշ տեղերից կարելի է անարգել անցնել Թուրքիա:
16:07 • 06.07.12Ավստրալացի կանայք ոստիկաններին շփոթել են մերկապարողների հետ և մերկացրել նրանցԿանայք կարծել են, թե ոստիկանական համազգեստը պարզապես ներկայացման մի մաս է և կոչ արել տղամարդկանց մերկանալ:
15:50 • 06.07.12Կոնգոյի բանակի 600 զինվորներ ապաստան են խնդրել ՈւգանդայիցԿոնգոյի արևելքում պայքար է ծավալվել երկրի բանակի և ապստամբների միջև, որոնց ղեկավարում է Միջազգային դատարանի կողմից որոնվող Բոսկո Նտանագդան՝ որպես ռազմական հանցագործ:
15:44 • 06.07.12Ինչո՞ւ է մարքսիզմը վերելք ապրում.The Guardian«Արևմուտքում մարքսիզմի վերածննդի պատճառն այն է, որ երիտասարդության համար այն աղտոտված չէ ստալինյան ճամբարների մասին ասոցիացիաներով»,- եզրափակում է հոդվածագիրը:
15:36 • 06.07.12Երևան-Իջևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել. կա երկու վիրավոր (լուսանկարներ)«Մերսեդես»-ը վարել է Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 40 շենքի բնակիչ Արմեն Մովսեսյանը: Վթարը տեղի է ունեցել Երևան-Իջևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում:
14:42 • 06.07.12Անհաջող գողության դեպք ՇենգավիթումԳողը, մուտք գործելով բնակարան, տանտիրուհու ներկայությամբ գողացել է հագուստը, որի գրպանում եղել են ավտոմեքենայի և բնակարանի բանալիներ, բայց ավելի ուշ բռնվել հենց բանալիների տիրոջ կողմից:
