Իրադարձային
-ից
-ը
19:16 • 15.04.12Ռոնալդուն և Մեսսին միաժամանակ արդյունավետության ռեկորդ են սահմանել (տեսանյութեր)Երկու հարձակվողներն էլ, Իսպանիայի առաջնությունում 41-ական գոլ են խփել:
17:37 • 15.04.12Վթարներ Չինաստանի միանգամից 2 հանքահորում. զոհվել է 15 հանքափորՈստիկանության համաձայն` հանքավայրում աշխատանքները տարվել են առանց համապատասխան թույլտվության: Ոստիկանությունը ձերբակալել է հանքավայրի սեփականատիրոջը և ևս 19 մարդու:
17:21 • 15.04.12«Տիտանիկ»-ի ուղևորների ժառանգները հարգել են զոհերի հիշատակը ողբերգության վայրումԱմերիկյան կողմից ողբերգության վայրին է մոտեցել ևս մեկ ճամփորդական նավ` Azamara Journey-ը, որի վրա ևս գտնվել են զոհերի ժառանգներն ու հարազատները:
16:57 • 15.04.12Այս գիշերը Սատուրնը դիտելու ամենահարմար պահն է«Դիմակայությունը» տեղի է ունենում ամեն տարի, քանի որ Երկիրն ավելի արագ է պտտվում Արեգակի շուրջը, քան արտաքին մոլորակները և նրանց շրջանցելով, հայտնվում է Արեգակի և դրանցից մեկի միջև:
16:44 • 15.04.12Մոսկովյան մետրոյի շարժասանդուղքի հանկարծակի կանգառի պատճառով 8 մարդ վիրավորվել էՎարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ կտրուկ արգելակման պատճառը եղել է վթարային արգելակը, որը հանկարծակի գործի է դրվել:
16:38 • 15.04.12Այսօր Արշիլ Գորկին կդառնար 108 տարեկանԱրշիլ Գորկին (իսկական անուն- ազգանունը՝ Ոստանիկ Ադոյան) ծնվել է 1904թ-ի ապրիլի 15-ին: 1925 թ-ին վերցրել է ռուս ականավոր գրող Մաքսիմ Գորկու ազգանունը:
16:28 • 15.04.12Բերեզովսկին ռուսական գահին տեսնում է արքայազն ՀարիինBBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Բրիտանիայում քաղաքական ապաստան ստացած գործարարը հայտնել է նոր` Հարության շարժում հիմնելու մտադրության մասին:
15:49 • 15.04.12Փլուզում Ռազմավրացական ճանապարհի Կազբեգիի հատվածում. երթևեկությունը դադարեցված էՃանապարհին թափված քարերի պատճառով` Երևանի ժամանակով ժամը 11:00-ին Վրաստանի ու Հյուսիսային Օսիայի համատեղ որոշմամբ երթևեկությունն արգելվել է:
15:40 • 15.04.12Էրդողանն ու Հաշիմին դռնփակ հանդիպմանը քննարկել են Իրաքի ներքաղաքական ճգնաժամի խնդիրըԼրագրողների մուտքն արգելվել է: Դռնփակ հանդիպումը տևել է մոտ 1 ժամ: Կողմերը կարծիքներ են փոխանակել Իրաքում վերջին դեպքերի վերաբերյալ:
15:33 • 15.04.12Խոչընդոտել են Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությանը (տեսանյութ)Մուսինյանը հաստատեց, որ ՀՀԿ ներկայացուցիչները քաշքշել են նախընտրական քարոզչություն իրականացնող երիտասարդներին, ինչի մասին արդեն համապատասխան հաղորդում է տրված իրավապահ մարմիններին:
15:18 • 15.04.12Տալիբները գրոհել են Քաբուլի դիվանագիտական թաղամասըՊայթյունների ու կրակահերթի պատասխանատվությունը ստանձնել է «Տալիբան» շարժումը: Տալիբները հայտարարել են, որ իրենց հիմնական նպատակը ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանատներն են:
14:42 • 15.04.12Վրաց պատրիարքը բարձրացրել է երկրում բարձր հարկերի ու խաղատների խնդիրըԻլիա Երկրորդը Սուրբ Հարության տոնին նվիրված իր ուղերձում (ուղղափառներն այսօր են նշում Զատիկը)հայտարարել է,որ «չնայած երկրում զարգացման որոշակի առաջընթացին,բնակչության մեծ մասը սոցիալապես պաշտպանված չէ
14:12 • 15.04.12Ճարպակալմամբ տառապող բնակիչների թվով Կատարն առաջինն է աշխարհում. The Daily Mail«Այս ամենն այն պատճառով, որ մենք միայն նստում ենք, ծխում ու սնվում արագ սննդի ռեստորաններում: Աշխատանքը քիչ է, բոլորն ավտոմատացված»,- ասել է մի բնակիչ:
14:03 • 15.04.12Հզոր տորնադո ԱՄՆ-ում. աղետը խլել է 5 մարդու կյանքՕկլահոմայից բացի, արտակարգ դրություն է հայտարարվել նաև Քանզաս, Այովա, Նեբրասկա նահանգներում:Վերջին տվյալներով` տարերային աղետն առանց էլեկտրաէներգիայի է թողել մոտ 9.000 բնակչի:
13:51 • 15.04.12Օսական առաջին վաշտը սկսեց ծառայությունը ռուսական ռազմաբազայումՎրաստանն ավելի վաղ դեմ էր արտահայտվել Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև նման ռազմական համագործակցությանը:
