Խոչընդոտել են Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությանը (տեսանյութ)
Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ Հարավ-արևմտյան Ա1 թաղամասի Սվաճյան 37 հասցեում թիվ 7 ընտրատարածքի Հանրապետական կուսակցության թեկնածու Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները խոչընդոտում են նույն ընտրատարածքում առաջադրված Հայ Ազգային Կոնգրեսի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը: Այս մասին հաղորդում են Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչները և տեղեկացնում, որ երիտասարդները Նիկոլ Փաշինյանի հետ միասին նամականեր էին բաժանում ընտրողներին:
Tert.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նա նշեց, որ ՀՀԿ ներկայացուցիչները քաշքշել են նախընտրական քարոզչություն իրականացնող երիտասարդներին, ինչի մասին արդեն համապատասխան հաղորդում է տրված իրավապահ մարմիններին:
Տեսանյութը՝ «Ա1+»–ի









