Հզոր տորնադո ԱՄՆ-ում. աղետը խլել է 5 մարդու կյանք
Ապրիլի լույս 15-ի գիշերն ԱՄՆ-ին վրա հասած հզոր տորնադոն Օկլահոմա նահանգում խլել է 5 մարդու կյանք, 4 մարդ համարվում է անհայտ կորած, հայտնում է Life News-ը:
Օկլահոմայից բացի, արտակարգ դրություն է հայտարարվել նաև Քանզաս, Այովա, Նեբրասկա նահանգներում:
Վերջին տվյալներով` տարերային աղետն առանց էլեկտրաէներգիայի է թողել մոտ 9.000 բնակչի:
Ուիչիտո քաղաքի իշխանությունների համաձայն` աղետի հասցրած նյութական վնասը գնահատվում է 283 մլն դոլար:









