Բերեզովսկին ռուսական գահին տեսնում է արքայազն Հարիին

16:28 • 15.04.12

Լոնդոնում բնակվող ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկին առաջարկում է Ռուսաստանում հիմնել սահմանադրական միապետություն և գահին տեսնում է արքայազն Հարիին:

BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Բրիտանիայում քաղաքական ապաստան ստացած գործարարը հայտնել է նոր` Հարության շարժում հիմնելու մտադրության մասին: Նա ասել է, որ չի պատրաստվում այն գրանցել Ռուսաստանում, քանի որ երկրի ներկա իշխանություններին «անօրինական» է համարում:

«Պուտինը երրորդ ժամկետով նախագահելու ոչ մի իրավունք չունի»,- ասել է Բերեզովսկին:

Դեռ մարտին Բերեզովսկին Facebook-ի իր էջում հայտնել էր նոր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին, իսկ մանրամասները խոստացել էր ներկայացնել ուղղափառների Զատկի օրը` ապրիլի 15-ին: Հարության շարժման ծրագիրն իրենից ներկայացնում է քրիստոնեական հռետորաբանության ու քաղաքական լիբերալիզմի համատեղում:

«Միայն բնակչության Հավատը քրիստոնեական հիմնարար արժեքներին` դեպի սեր և ազատություն, կարող են փրկել Ռուսաստանը»,- ասել է նա` առաջարկելով Ռուսաստանի վերակառուցման համար 10 գաղափար:

Սահմանադրական միապետությունից զատ, նա առաջարկում է Ռուսաստանի բոլոր սուբյեկտներին տալ պետական կարգավիճակ, անգլիական դատական համակարգին անցում և այլն:

«Նոր աշխարհի առաջնորդը կդառնա նա, ով առաջինը կընդունի ու կիրագործի առաջավոր` թափանցիկության գաղափարը և, հետևաբար, կկառուցի պետության ու հասարակության ամենաառաջավոր ու արդյունավետ համակարգը»,- ասել է գործարարը: Իսկ այդ «պաշտոնում» նա տեսնում է արքայազն Հարիին: