Ճարպակալմամբ տառապող բնակիչների թվով Կատարն առաջինն է աշխարհում. The Daily Mail

14:12 • 15.04.12

Կատարը ճարպակալմամբ տառապող բնակիչների թվով (բնակչության գրեթե կեսը) առաջինն է աշխարհում, գրում է The Daily Mail-ը` վկայակոչելով երկրում անցկացված բժշկական հետազոտության տվյալները:

Ասիայի հարավ-արևմուտքում գտնվող այս փոքրիկ պետությունն աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն է` շնորհիվ իր բնական գազի ու նավթի պաշարների:

Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագրի կազմած 2011թ.-ի վարկանշային աղյուսակով` Կատարն առաջին հորիզոնականում է «բնակչության մեկ շնչին բաժին հասած միջին եկամտով»:

Կատարում սկսել են մեծ հեղինակություն վայելել արագ սննդի պատրաստման ռեստորանները` McDonald'sը, KFC-ն: Ճարպակալման հետ նկատվում է նաև շաքարային դիաբետով հիվանդների թվի աճ` բնակչության 17 %-ը:

«Այս ամենն այն պատճառով, որ մենք միայն նստում ենք, ծխում ու սնվում արագ սննդի ռեստորաններում: Աշխատանքը քիչ է, ամեն ինչ ավտոմատացված է, և բնակիչների մեծ մասը ժամանակն անցկացնում է գրասենյակներում ու մեքենաներում»,-ասել է կատարցի Հասան Թաիզան:

Հրատարակության տվյալով` երկրի կառավարությունն արդեն բնակչության առողջացմանն ուղղված քայլեր է ձեռնարկում, մասնավորապես` գործում են պետական մի շարք ընկերություններ, որոնք կոչ են անում մարդկանց ճիշտ սնվել և ակտիվ ապրելակերպ վարել: Իսկ դպրոցներում մտցվել են երկրի համար նոր մարզաձևեր` թենիս, հանդբոլ, հեծանվասպորտ: