Վթարներ Չինաստանի միանգամից 2 հանքահորում. զոհվել է 15 հանքափոր

17:37 • 15.04.12

Չինաստանի միանգամից 2 ածխահանքերի հեղեղումների պատճառով զոհվել է նվազագույնը 15 հանքափոր, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Առաջին ողբերգությունը տեղի է ունեցել Շանֆու ածխահանքում, որի հետևանքով զոհվել է 10 հանքափոր: Ոստիկանության տեղեկությունների համաձայն` հանքավայրում աշխատանքներն իրականացվել են առանց համապատասխան թույլտվության: Ոստիկանությունը ձերբակալել է հանքավայրի սեփականատիրոջը և ևս 19 մարդու:

Նույնատիպ հեղեղում է տեղի է ունեցել նաև Հենանյ արվարձանում, որտեղ մահացել է 5 հանքափոր, 6-ը համարվում են անհայտ կորած: Վթարի ժամանակ հանքահորում աշխատում էր 53 մարդ, նրանցից 42-ին հաջողվել է լքել հանքահորը:

Չինաստանի ածխարդյունաբերությունն ամենավտանգավորներից մեկն է աշխարհում, որտեղ տարեկան զոհվում են հարյուրավոր մարդիկ: