Ռոնալդուն և Մեսսին միաժամանակ արդյունավետության ռեկորդ են սահմանել (տեսանյութեր)

19:16 • 15.04.12

Իսպանական Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Ռոնալդուն և «Բարսելոնայի» արգենտինացի կիսապաշտպան Մեսսին, միաժամանակ, արդյունավետության ռեկորդ են սահմանել։ Երկու հարձակվողներն էլ, Իսպանիայի առաջնությունում 41-ական գոլ են խփել:

Մադրիդի «Ռեալը», երեկ, Իսպանիայի առաջնությունում, 3:1 հաշվով հաղթանակ է տարել «Սպորտինգի» նկատմամբ, մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցնելով 107-ի, որը իսպանական Լա Լիգայի ռեկորդի կրկնություն է: Նախորդ նման ցուցանիշը` արքայական ակումբը գրանցել էր 1989/90 մրցաշրջանի տնթացքում:

Կրիշտիանու Ռոնալդուի համար դա առաջնության 41 -րդ գոլն էր, և նա գերազանցեց իր նախորդ տարվա նվաճումը, երբ Իսպանիայի առաջնությունում 40 գոլ էր խփել:

Նույն օրը, ռեկորդային ցուցանիշի հասավ նաև Լիոնել Մեսսին, ում դուբլը օգնեց «Բարսելոնային» հյուրընկալվելիս հաղթանակ տանել «Լեվանտեի» նկատմամբ` 2:1 հաշվով:

Մինչ Իսպանիայի առաջնության եզրափակիչը դեռ 5 մրցախաղ կա, այնպես որ նոր ռեկորդներ դեռ կարող են լինել: «Ռեալը», իդեպ, «Բարսելոնայից» առաջ է անցել 4 միավորով: Ապրիլի 21-ին թիմերը պետք է իրար հետ հանդիպեն Բարսելոնում: