Էրդողանն ու Հաշիմին դռնփակ հանդիպմանը քննարկել են Իրաքի ներքաղաքական ճգնաժամի խնդիրը
Թուրքիայում կայացել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իրաքի փոխնախագահ Թարիք Հաշիմիի հանդիպումը, հայտնում է TRTRussian-ը:
Լրագրողների մուտքն արգելվել է: Դռնփակ հանդիպումը տևել է մոտ 1 ժամ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Իրաքում տիրող ներքաղաքական ճգնաժամի վերաբերյալ:
Հաշիմին Էրդողանին տեղեկացրել է նաև մինչ Թուրքիա այցն ունեցած հանդիպումների մասին:









