Մոսկովյան մետրոյի շարժասանդուղքի հանկարծակի կանգառի պատճառով 8 մարդ վիրավորվել է

16:44 • 15.04.12

Մոսկվայի «Կոմսոմոլսկայա» մետրոկայարանի շարժասանդուղքի հանկարծակի կանգառի պատճառով ութ մարդ վնասվածք է ստացել, հայտնում է «Վեստի»-ն: Վիրավորներից 4-ը հոսպիտալացվել են:

Մոսկվայի կառավարության տրանսպորտի ու ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ կտրուկ արգելակման պատճառը եղել է վթարային արգելակը, որը հանկարծակի գործի է դրվել: