Փլուզում Ռազմավրացական ճանապարհի Կազբեգիի հատվածում. երթևեկությունը դադարեցված է
Ռուսաստանն Հարավային Կովկասի երկրների հետ կապող Ռազմավրացական ճանապարհի` Կազբեգի բնակավայրի հատվածում փլուզում է տեղի ունեցել, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ճանապարհին թափված քարերի պատճառով` Երևանի ժամանակով ժամը 11:00-ին Վրաստանի ու Հյուսիսային Օսիայի համատեղ որոշմամբ երթևեկությունն արգելվել է:
Հյուսիսային Օսիայի Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է Վլադիկավկազի և Լարսի հատվածում` մինչ արտակարգ իրավիճակների հանձնաժողովի համապատասխան կարգադրությունը:









