Տալիբները գրոհել են Քաբուլի դիվանագիտական թաղամասը
Նվազագույնը 7 պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում գտնվող դիվանագիտական թաղամասում` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի Դաշնության դեսպանատների մոտակայքում, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Պայթյուններից հետո, տալիբները նռնականետերից կրակ են բացել դեսպանատների ուղղությամբ: Նրանց «թիրախում» է հայտնվել նաև երկրի խորհրդարանի շենքը:
Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Պայթյունների ու կրակահերթի պատասխանատվությունը ստանձնել է «Տալիբան» շարժումը: Տալիբները հայտարարել են, որ իրենց հիմնական նպատակը ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանատներն են:









