Իրադարձային
-ից
-ը
17:03 • 05.04.12Ամերիկյան օդանավում թռիչքի ժամանակ երեխա է ծնվելՕգտագործելով կոշիկի կապիչներ, սպիրտ և տաք սրբիչ, օդանավի ուղեկցորդուհի Սյուզան Քերնսին հաջողվել է բժշկական օգնություն ցուցաբերել ծննդաբերող կնոջը` Քեթրին Օյեդոհին:
17:00 • 05.04.12Եկե´ք մեկ անգամ այլ կերպ վարվենք, եկե´ք բոլորս միասին կանգնենք մեջք մեջքի. Դավիթ Հարությունյանի հայտարարությունըԴավիթ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ երեկ ԱԺ ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ ստեղծելու կապակցությամբ։
16:59 • 05.04.12Ամերիկացի դեռահասը սպանել է նախկին ընկերուհու մորն ու ներկա ընկերոջըՆրա 17-ամյա նախկին ընկերուհին վնասվածք է ստացել հարձակման ընթացքում, սակայն նրան հաջողվել է փախչել և զանգահարել 911: Աղջկան տեղափոխել են հիվանդանոց:
16:38 • 05.04.12Մալայզիայում բալետային ներկայացումն արգելվել է` բաց զգեստների պատճառովՍինգապուրի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ջենեք Շերգենը հայտնել է, որ չի հասկանում մերժման պատճառը: Նրա խոսքով` արտիստների հանդերձանքը, ինչպես և բալետը, չի կարելի ճչացող անվանել:
16:33 • 05.04.12Սենեգալցի երգիչը դարձել է մշակույթի նախարարԱվելի վաղ Գերագույն դատարանն արգելել էր երգչին առաջադրվել նախագահական ընտրություններում` հայտարարելով, որ Ն’Դուրին չի հաջողվել հավաքել բավարար ստորագրություններ:
16:32 • 05.04.12ԲՀԿ թեկնածու Լյովա Խաչատրյանը չի կարծում, որ թիվ 12 ընտրատարածքում ՀՀԿ-ն իր դեմ կաշխատի«Առայժմ ես նման բան չեմ տեսնում: Կարծում եմ՝ ՀՀԿ–ի համակիրները կունենան սեփական որոշումը կայացնելու հնարավորություն՝ անձամբ թեկնածումների հետ ծանոթանալու և ընտրություն կատարելու»:
16:24 • 05.04.12Հայտնաբերվել են ամենամեծ փետրավոր դինոզավրի մնացորդներըԳիտնականները կարծում են, որ փետրածածկ մարմինը թռչելու համար չի նախատեսված եղել: Փետուրները կենդանուն պաշտպանել է ցրտից:
16:14 • 05.04.12Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ներկայացում` Բրոդվեյում«Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ժամանակն է աշխարհին տեղեկացնել, թե է իրականում ինչ է տեղի ունեցել»,-գրում է Broadwayworld-ը:
16:12 • 05.04.128 մարզպետ և 35 այլ պաշտոնյա մինչև ընտրություններ արձակուրդում կլինեն (ցուցակ)Շիրակի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզպետները, ինչպես նաև 35 այլ պաշտոնյա ապրիլի 1-ից մինչև մայիսի 6-ը՝ ընտրությունների ավարտի օրը, կգտնվեն արձակուրդի մեջ:
16:10 • 05.04.12Բեռլինում թուրքերի են գնդակահարելԶոհերի ազգության մասին չի հաղորդվում, սակայն տեղական լրատվամիջոցները հայտարարել են, որ նրանք թուրքական ծագում ունեն:
15:58 • 05.04.12ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը քաղաքականություն չի մտնիՍակայան ԵՊՀ ռեկտորը նորմալ է վերաբերվում այն իրողությանը, որ բուհի ռեկտորները ընդգրկվել են այս կամ այն կուսակցությունների համամասնական ընտրացուցակներում։
15:52 • 05.04.12ԱՄՆ-ն կոչ է անում Վրաստանին արագորեն լուծել Իվանիշվիլիի քաղաքացիության հարցըՆախորդ տարվա հոկտեմբերին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին զրկել էր միլիարդատիրոջը քաղաքացիությունից` պատճառաբանելով, որ նա ունի Ռուսաստանի ու Ֆրանսիայի անձնագրեր:
15:48 • 05.04.12ԵՃՇՊՀ-ն սկսելու է եվրոպական ակրեդիտացիա. Հովհաննես Թոքմաջյանը«Մենք կսկսենք ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը, որը հնարավորություն կտա բուհն ընդգրկել եվրոպական բուհերի ռեգիստրում: Գործընթացը սկզբում կիրականացվի համալսարանի համար, հետո մասնագիտությունների»
15:46 • 05.04.12Ալեն Դելոնը սրտի վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից«Ինձ վիրահատեցին, դա սպասելի էր, երկու շաբաթ առաջ ինձ մոտ գլխապտույտ սկսվեց, սրտխառնոց: Վիրահատությունից առաջ անզգայական ներարկեցին»,- ասել է Դելոնը, հավելելով, որ իրեն լավ է զգում:
15:37 • 05.04.12Բանակում մարդու իրավուքների խնդիրները դեռ լուծված չեն. Կարեն Անդրեասյան«Խնդիրներ կան զինված ուժերում, որոնց մասին ավելի քիչ են տեղյակ օրինակ, որ զինվորներին ժամանակին չեն զորացրում: Սպայական կազմն ունի սոցիալական լուրջ խնդիրներ»:
