Բեռլինում թուրքերի են գնդակահարել

16:10 • 05.04.12

Բեռլինում անհայտ անձինք կրակ են բացել մի խումբ երիտասարդների ուղղությամբ, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, երկուսը ծանր վնասվածքներ ստացել, հայտնում է Press TV-ն:

Միջադեպը տեղի է ունեցել գիշերը հիմնականում թրքաբնակ Նոկյոլն թաղամասում:

«22 տարեկան էմիգրանտը սպանվել է, իսկ երկու երիտասարդ ծանր վիրավորվել են. նրանց կյանքին վտանգ է սպառնում» - ասել է ոստիկանը:

Զոհերի ազգության մասին չի հաղորդվում, սակայն տեղական լրատվամիջոցները հայտարարել են, որ նրանք թուրքական ծագում ունեն:

Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել Արևմտյան Եվրոպայում հակաէմիգրանտական քարոզարշավների աճող ֆոնի վրա: